Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

«Հայ-չեխական համագործակցության կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին՝ Հայաստան-Չեխիա փոխհարաբերությունների ամրապնդման ու խորացման, երկու մայրաքաղաքների միջև մշակութային ու գործնական կամուրջների ստեղծման առաքելությամբ։ Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է՝ գլխավոր նպատակ ունենալով հայոց լեզվի և չեխերենի պաշտպանությունն ու պրոպագանդումը, Հայաստանի և Չեխիայի մշակութային ներուժի և ժառանգության պահպանումը: Մենք միաժամանակ մեր ջանքերն ուղղում ենք ներդրումների ներգրավմանը, արտահանման խթանմանը, տարածքային զարգացման ծրագրերի իրականացմանը և զբոսաշրջության զարգացմանը:

ՄԻԱՑԵՔ ՄԵԶ

«Հայ-չեխական համագործակցության կենտրոն»
կազմակերպությանը անդամակցելու համար
լրացրո՛ւ հայտը:

ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելու
«Հեռանկարային բարեկամություն» բաժինը նախատեսված է Ձեր մասնակցությամբ
և առաջարկությունների հիման վրա առավել պահանջված ծրագրեր իրագործելու համար:

Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում նաև պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների  և գործարարների միջև համագործակցության, համատեղ նախագծերի իրագործման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը միտված ծրագրերի կենսագործման, երիտասարդական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների համագործակցության, շրջակա միջավայրի պահպանության ու կայուն զարգացման, զբոսաշրջության, փոքր և միջին բիզնեսի խթանման, Հայասատնում բնակվող չեխերին և չեխ զբոսաշրջիկներին, ինչպես նաև Չեխիայի Հանրապետությունում բնակվող հայերին և հայ զբոսաշրջիկնեին անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրման, Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության վարչատարածքային միավորների միջև համագործակցության և զարգացման ամրապնդման, հրատարակչական գործունեությանն առընչվող ծրագրերի կենսագործման, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու և Չեխիայի կաթոլիկ եկեղեցու միջև ծրագրերի իրականացման, բնակչության անապահով խավերի, հասարակության խոցելի խմբերի, կարիքավոր ընտանիքների, հաշմանդամների, որբ և ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև ծերանոցների, մանկատների, հոգեբուժարանների գործունեությանն օժանդակելու բարեգործական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

ՏՈՒՐԻԶՄ

Ճանապարհորդեք մեզ հետ խոսող քարերի երկիր Հայաստանում և Եվրոպայի սիրտ համարվող Չեխիայում

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Որակյալ բարձրագույն կրթության ապահովումն ամենակարևորն է, որ կարող ենք անել ապագա սերունդների համար

ՄՇԱԿՈՒՅԹ

Ծանոթացեք համաշխարհային մշակութային գունապնակի վրա իրենց ուրույն տեղը զբաղեցրած հայկական և չեխական մշակույթների հետ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

Սոցիալական ապահովություն, կայունություն և հավասարություն

ԻՐԱՎԱԿԱՆ

ՀՀ-ում կամ ՉՀ-ում գտնվելու ընթացքում Դուք ենթակա եք տվյալ երկրի գործող օրենքներին: Իմացեք Ձեր իրավունքները և պարտականությունների մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսությունը այն միջոցն է, որով մենք աշխատում ենք այսօր` հնարավոր դարձնելով վաղվա զարգացումները