Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ ՉԵԽԻԱՅՈՒՄ ԵՎ ՓԱՐԻԶՈՒՄ

2 շաբաթ Չեխիա + Փարիզ (Դիսնեյլենդ)

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Չեխերեն լեզվի ծրագիր

Չեխերեն — 36 ակադեմիական ժամ, շաբաթական 4 օր

Անգլերեն — 4 ակադեմիական ժամ, շաբաթական 1 օր

Անգլերեն ծրագիր

Անգլերեն – 40 ակադեմիական ժամ, շաբաթական 5 օր

Այս դասընթացների ժամանակ կոտրվում են օտար լեզվի ուսուցանման կարծրատիրպերը։ Դասերն անցկացվում են ոչ միայն լսարաններում այլ նաև բնության գրկում։ Դասավանդողները անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր երեխայի նկատմամբ։

Դասավանդողներ

Բոլոր դասավանդողները լեզվի կրողներ են, արտոնագրված մանկավարժներ, լուրջ միջազգային փորձով։ Դասապրոցեսի ընթացքում մեծ ուշադրություն են դարձնում երկխոսություններին (պրակտիկ շփում ուսումնառվող լեզվով)։  Իսկ կրթական նյութերը մատուցվում են խաղերի տեսքով։ Ի շնորհիվ այս մեթոդի երեխաները շատ արագ ընկալում են նոր գիտելիքները և սկսում կիրառել դրանք։

Կրթությունը կազմակերպվում է շաբաթական 5 օր մինչ կեսօր, որից հետո երեխաները գնում են էքսկուրսիաների, մասկանցում՝ միջոցառումների և շրջագայում։

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • Ծանոթության երեկո
  • Թիմերի կազմում
  • Ծանոթություն համալսարաններին (Կառլովի համալսարան, Տնտեսագիտական համալասարան, Տեխնիկական համալսարան Պրահայում, տեղեկատվական լեկցիաներ, ծանոթություն ԲՈՒՀ-երի ուսանողների և այս ծրագրի նախորդ տարիների շրջանավարտների հետ)
  • Կրթական ծրագրերի վերաբերյալ քվեստներ (անգլերենի և չեխերենի ուսումնառություն)
  • Չեխիայի պատմության, մշակույթի, ավանդույթների վերաբերյալ քվեսթներ
  • Բացօթյա պիկնիկ
  • Ավարտական երեկո (դիսկոտեկ Պրահայի ակումբներից մեկում), լեզվի արագընթաց դասընթացի ավարտական վկայականի հանձնում,
  • Բոնուս ակտիվ մասնակիցների համար (այցելություն կինոթատրոն, երաժշտական շատրվան Křižíkova světelná fontána Պրահայում)։

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ

Ավտոբուսային տուրեր (ընտրում են ծրագրից դուրս)

  • Կառլովի Վարի
  • Կուտնա Հոռա
  • Մլադա-Բոլեսլավ
  • Ավստրիա – Վիեննա
  • Գերմանիա – Դրեզդեն, Բաստայ

*այս այցելությունները վճարվում են առանձին

ՈԻՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԻԶ (ԴԻՍՆԵՅԼԵՆԴ)

  • Հետաքրքիր ուղևորություն Փարիզ
  • Հարմարավետ հյուրանոց՝ նախաճաշով
  • Էքսկուրսիա Փարիզում
  • Այցելություն Դիսնեյլենդ

*Արժեքում ներառված չեն

  • Ճաշ և ընթրիք Փարիզում
  • Հավելյալ էքսկուրսիաներ Փարիզում (թանգարաններ և այլն)

ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ ՊՐԱՀԱՅՈՒՄ

  • Պրահայի ամրոց (Pražský hrad)
  • Մալա ստրանա (Malá strana)
  • Ոսկե փողոց (Zlatá ulička)
  • Հին քաղաք (Staré město)
  • Նոր քաղաք (Nové město)
  • Վիշեհրադ (Vyšehrad)
  • Ջրաշխարհ (Aquapalac)
  • Պրահայի կենդանաբանական այգի

Ծրագրի ողջ ընթացքում երեխաներին ուղեկցում և ցանկացած հարցում աջակցություն են ցուցաբերում, հատուկ որակավորում անցած կոորդինատորները։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով