Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Պրահան համեմատաբար ապահով քաղաք է և հանցագործությունները այստեղ քիչ են, սակայն շատ կարևոր է ծանոթանալ որոշ վտանգավոր իրավիճակների, որոնցում կարող է հայտնվել ցանկացած զբոսաշրջիկ։

Զբոսաշրջիկները ամբողջ աշխարհում համարվում են խաբեության համար ամենահարմար թիրախը և Պրահան այդ առումով բացառություն չէ։

Եթե, իմանաք, թե հատկապես որ իրավիճակում կարող եք խաբեության զոհ դառնալ և իմանաք ինչպես պաշտպանվել, ճանապարհորդության ընթացքում բնականաբար առավել հանգիստ կլինեք։

Պրահայում զբոսաշրջիկների նկատմամբ կիրառվող առավել տարածված խաբեության միջոցներն են՝ տաքսիները, ռեստորանային հաշիվները և տարադրամի փոխանակումը։

Խաբեությունը Պրահայի ռեստորաններում

Չնայած այն հանգամանքին, որ իրավիճակը ներկայումս փոխվել է դեպի լավը, համեմատած 10 տարի առաջվա հետ, այնուամենայնիվ դուք այսօր էլ պետք է զգոն լինեք այս հարցում, և միշտ զգուշորեն ստուգեք ձեր հաշիվը այն վճարելուց առաջ։

Ամենատարածված մեթոդը ռեստորաններում հաճախորդի կողմից չպատվիրված սոուսի, հացի, բլիթների կամ պրետցելի համար լրացուցիչ գումար գանձելն է։ Սովորաբար ճաշացուցակում նշվում է, որ հացի արժեքը ընդգրկված չէ ընդհանուր գնացուցակում, սակայն դա նշված է լինում մի այնպիսի տեղ, որ աչքի համար այնքան էլ տեսանելի չէ։ Ամենապարզ լուծումը այս խնդրի այն է, որ խնդրեք անձնակազմին հեռացնել այն պարագաները, որոնց համար դուք չեք ցանկանում վճարել։ Եթե դուք չեք ցանկանում ուտել որևէ բան, որը ձեր սեղանին է, դուք պարտավոր եք վճարել դրա դիմաց։ Սովորաբար բարձրակարգ ռեստորանում սա խնդիր չէ։

Չմանրամասնված ձեռագիր գրված հաշիվ՝ եթե ձեզ տրամադրված հաշիվը մանրամասնված չէ, դուք ինքներդ արագ հաշվարկ կատարաեք, և եթե կասկածներ ունեք, ապա անձնակազմից պահանջեք ավելի մանրամասնված հաշիվ ներկայացնել։ Այս երևույթին դուք ավելի հաճախ կհանդիպեք պանդոկներում, քան ռեստորաններում։

Խաբեություններ խմբային հաշիվներում՝ եթե դուք մի քանի հոգու փոխարեն եք վճարում, ապա մեծ գումարի դեպքում ավելի հեշտ է մի քանի բան ավելացնել ձեր հաշվին։ Կամ նրանք կարող են ուղղակի հաշվարկը սխալ կատարել՝ ձեզ ներկայացնելով, օրինակ վճարելու հաշիվ 462 ՉԿ-ի փոխարեն 562 ՉԿ։

Խաբեություններ ծառայությունների դիմաց վճարելիս՝ համաձայն Չեխիայում գործող օրենքի, հաշվի մեջ պետք է ներառված լինի ծառայությունների դիմաց վճարը, որտեղ լրացուցիչ թեյավճարներ ընդգրկված չեն։ Այսպիսով, հաշվի ընդհանուր գումարի մեջ պետք է ընդգրկված լինի 10 տոկոսը։ Երբեմն ռեստորանները փորձում են համոզել իրենց հաճախորդներին, որ նրանք պետք է լրացուցիչ 10 տոկոս վճարեն։ Սա իրականությանը չի համապատասխանում։

Խաբեություններ Պրահայի տաքսիներում

Պրահայում տաքսիների վարորդները հայտնի են իրենց վատ հեղինակությամբ։ Շատ հաճախ զբոսաշրջիկները նույնիսկ չեն գիտակցում, որ իրենցից հարկ եղածից ավելի շատ գումար են վերցրել, այսինքն նրանք խաբեության զոհ են դարձել։ Երբեմն նրանք դա բացահայտում են, երբ արդեն շատ ուշ է լինում, կամ էլ ամաչում են վիճաբանել վարորդի հետ։

Այս ընդունված պրակտիկայից զատ, երբ տաքսու վարորդը ձեզանից ավելի շատ գումար է պահանջում, կան նաև խաբեության այլ դեպքեր, որոնց մասին դժվար է գլխի ընկնել։

Օրինակ, արագացված հաշվիչ՝ առաջին հայացքից տաքսու սակագինը թվում է ճիշտ, բայց հետո, երբ համեմատում եք անցած հեռավորությունը մղոններով և դրա դիմաց գանձված ամբողջ գումարի չափը, զգում եք, որ կա անհամապատասխանություն։

Սա նշանակում է որ վարորդն օգտագործում է ոչ ճշգրիտ տաքսիի հաշվիչ, որն ավելի շատ գումար է հաշվում քան պետք է լինի իրականում։ Այսպիսով, ինչ որ տեղ գնալուց առաջ, անպայման նախորոք ճշտեք, թե ինչքան կկազմի ճանապարհորդության մոտավոր արժեքը։

Սխալ սակագին՝ երբ ուղեվարձը շատ բարձր է լինում համեմատած տաքսու անցած հեռավորություն հետ։ Սակագինը կարող է բարձրանալ կախված ‹‹ուղեբեռից›› կամ ‹‹քաղաքից դուրս ուղևորվելիս››։ Վարորդը հավանաբար դրա համար համոզիչ բացատրություն կունենա։ Օրինակ, միևնույն ընկերությունում աշխատող տաքսու վարորդները կաող են տարբեր սակագներ սահմանել, ոմանք՝ բարձր, ոմանք՝ ավելի ցածր։ Եթե դուք տաքսի պատվիրեք հեռախոսով, ձեզ կառաջարկվի ավելի ցածր սակագին, քան ճանապարհից վերցրած տաքսու սակագինն է։

Մանրադրամ՝ վարորդը կարող է ներողություն խնդրել և ասել, որ ձեզ հետ վերադարձնելու մանր չունի, նրանք դա համարում են թեյավճար, կամ հետ կվերադարձնի ձեր գումարը այլ առժույթով, հույս ունենալով, որ դուք այնքան էլ լավատեղյակ չեք տեղական արժույթից։

Խաբեության մեկ այլ տեսակ է, այսպես կոչված ‹‹գեղատեսիլ ճանապարհը››։ Այս դեպքում ուղևորության հեռավորության և սակագնի հետ ամեն ինչ կարգին է, սակայն վարորդը ձեզ դիտավորյալ երկար ճանապարհով է տանում, որպեսզի դուք ավելի շատ գումար վճարեք։

Մենք նամակներ ենք ստացել, որտեղ հաճախորդները պատմում են, որ վարորդները նրանց սխալ հյուրանոց են տարել։ Սա կարող է լինել և´առանց դիտավորության, սակայն ամեն դեպքում հաճախորդը կրկնակի է վճարել։ Այսպիսով, խորհուրդ կտանք ձեզ վարորդին ներկայացնել ոչ միայն հյուրանոցի անունը, այլ նաև հասցեն, որտեղ այն գտնվում է, քանի որ կարող են լինել նաև նույնանուն հյուրանոցներ։

Խաբեություն տարադրամի փոխանակման ժամանակ

Խաբեություն կարող են իրականացնել նաև տարադրամի փոխանակման գրասենյակները, որոնք ձեզանից լրացուցիչ գումար կգանձեն որպես միջնորդավճար։

Խաբեություն բանկոմատներով

Պրահայում խարդախություններ են իրականացվել նաև քարտերի կրկնօրինակներով։ Սրա ամենապարզ լուժումը բանկերի ներսում տեղադրված բանկոմատներից օգտվելն է։ Այս խաբեությունը իրենից մեծ վտանգ չի ներկայացնում, քանի որ այսպիսի դեպքեր շատ քիչ են գրանցվել։

Խաբեություններ մետրոյում

Մետրո մտնելիս (հատկապես գիշերը), կայարաններում կարող եք հանդիպել մի խումբ խաբեբաների, որոնք կներկայանան որպես մետրոյի աշխատակիցներ, և ձեր տոմսն աչքի անցկացնելուց հետո կասեն, որ ձեր տոմսն անվավեր է և դուք պետք է տուգանք վճարեք 500 կրոնի չափով, (1000 կրոն, եթե դուք վիճաբանության մեջ մտնեք նրանց հետ)։ Այսպիսով, եթե դուք նրանց հանդիպել եք և վստահ եք, որ ձեր տոմսի հետ ամեն ինչ կարգին է, պահանջեք, որ նրանք ոստիկանություն կանչեն, կամ էլ դուք ինքներդ դա արեք։

Կողոպուտ գիշերային գնացքում

Եղեք չափազանց ուշադիր գիշերային գնացքներում, քանի որ պայուսակների գողությունը գնալով աճում է մեծ կայարաննների միջև ընկած հատվածներում։ Փաստաթուղթ պահանջեք բոլոր այն անձանցից, ովքեր կփորձեն ստուգել ձեր տոմսը, կամ անձնագիրը։ Տեղադրեք և կողպեք ուղեբեռը, մեջքի պայուսակները, բեռների համար նախատեսված դարակներում։ Թանկարժեք իրերը պահեք ձեզ մետ և պահպանեք հանգստություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով