Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

 Չեխերեն լեզվի ուսուցումից և ընդունելության քննություններին նախապատրաստվելուց բացի, օտարերկրացի ուսանողը պետք  է լուծի շատ ընթացիկ հարցեր` նախապատրաստման ընթացքում և դրանից հետո:

Այդ պատճաով, մեր կողմից մշակվել է աջակցության հատուկ ծրագիր, որը տրամադրվում է յուրաքանչյուր ուսանողի` արագ ադապտացիա անցնելու և ուսման վրա ավելի լավ կենտրոնանալու համար, դարձնելով ուսումնառության ընթացքը առավել հարմարավետ:

Աջակցության ծրագիրը ներառված է կրթական ծրագրի արժեքում և հավելյալ չի վճարվում:

Ծառայություններ, որոնք տրամադրվում են մեր կենտրոնի բոլոր ուսանողներին`

Խորհրդատվություն – Մեր բոլոր ուսանողները, նրանց ծնողներն ու խնամակալները կապի ցանկացած միջոցով լիարժեք և սպառիչ պատասխան են ստանում իրենց հուզող հարցերի վերաբերյալ:

Վիզային աջակցություն – Յուրաքանչյուր ուսանող ստանում է ոչ միայն վիզան ձևակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբոջական փաթեթը, այլ  նաև անհրաժեշտ ուղեցույց ընթացիկ հարցերով: Վիզայի ձևակերպման ծախսերը հոգում է ուսանողը:

Բնակություն – յուրաքանչյուր ուսանողի ուսումնառության ողջ ընթացքում կտրամադրվի բնակության վայր մեր ուսանողական հանրակացարաններից որևէ մեկում: Բնակության համար վճարում է ուսանողը:

Դիմավորում օդանավակայանում – Ցանկացած ուսանողի` օրվա ցանկացած ժամի, մեր աշխատակիցը կդիմավորի և կտեղափոխի բնակության վայր: Փոխադրման ծախսերը ներառված են կրթական ծրագրի արժեքի մեջ:

Գրանցում օտարերկրացիների հարցերով ոստիկանական բաժնում —  Այս պարտադիր գործընթացը ևս կատարվում է մեր աշխատակիցների օգնությամբ:

Տարադրամի փոխանակում, քաղաքային տրանսպորտից օգտվելու քարտ, ISIC միջազգային քարտ, միացում բջջային կապին – մեր ուսանողները ստանում են տեղեկատվություն, թե որտեղ է հնարավոր ձեռնտու պայմաններով` Պրահայում, Լիբերեցում և Բռնոյում կատարել տարադրամի փոխանակում, բջջային կապի որ օպերատորի առաջարկներն են առավել հարմար ուսանողների համար և այլն:

Էքսկուրսիա և կողմնորոշման լեկցիա Պրահայում, Լիբերեցում և Բռնոյում —  էքսկուրսիան օգնում է ուսանողներին ծանոթանալ մայրաքաղաքի և կրթության քաղաքի հետ, նրա ճարտարապետության, աշխարհագրության և պատմության, իսկ մեր ախշատակիցների լեկցիաները պատմում են քաղաքի ենթակառուցվածքի և տվյալ քաղաքում գտնվելու առանձնահատկությունների մասին:

Խորհրդատվություն և աջակցություն ողջ ուսումնառության ընթացքում — ուսանողների հետ աշխատանքների բաժնում ուսանողները ստանում են իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները ուսումնառության ողջ ընթացքում:

Դասերին մասնակցության և առաջադիմության նկատմամբ մշտական վերահսկողություն – Ուսանողի ծնողը կամ խնամակալը կարող է մշտապես հետևել նրա առաջադիմության ընթաքին և ժամանակին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: Հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով:

Մշակութային ծրագիր ուսումնառության ընթացքում —  Կուրսերի ընթացքում ուսանողները ոչ միայն ծանոթանում են չեխական գրականությանը, պատմությանը, կինոմատոգրաֆիային, այլ նաև այցելում են Չեխիայի ամենահետաքրքիր տեսարժան վայրեր` զբոսավարների ուղեկցությամբ:

Խորհրդատվություն ԲՈՒՀ-ի և մասնագիտության ընտրության հարցում – Լեկցիաները և անհատական կոնսուլտացիաները օգնում են ուսանողին առավել կշռադատված ընտրել ապագա մասնագիտությունը և ԲՈՒՀ-ը: Կազմակերպվում են նաև տվյալ ԲՈՒՀ-ի ուսանողների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում ուսանողները պատմում են ԲՈՒՀ-ում սովորելու առանձնահատկությունների մասին:

Դիպլոմի և ատեստատի նոստրիֆիկացիա Չեխիայում – Կրթության մասին վկայող ցանկացած օտարերկրյա փաստաթուղթ պետք է պաշտոնական ճանաչում ստանա Չեխիայում, ինչը և ապահովում են մեր աշխատակիցները:

Դիմումի ներկայացում ԲՈՒՀ  Ուսանողը մեր աշխատակցի հսկողությամբ և ուղեկցությամբ դիմում է ներկայացնում ԲՈՒՀ: ԲՈՒՀ դիմելու հետ կապված ընթացիկ վճարումները կատարում է ուսանողը հավելյալ:

Աջակցություն վիզայի երկարացման հարցում – Անհրաժեշտության դեպքում ուսանողական վիզան Չեխիայում կարող է երկարացվել նաև ԲՈՒՀ ընդունվելուց հետո: Մենք օգնում ենք ուսանողին այս հարցում:

Ակադեմիական խորհրդատվություն — Երբ մեր ուսանողը վերջապես կդառնա որևէ ԲՈՒՀ-ի ուսանող, նա մինչ ուսումնական տարվա սկիզբը կստանա մասնագիտացված խորհրդատվություն, որը կօգնի նրան առավել հարմարավետ սկսել ուսումը նոր հաստատությունում:

Մեր աշխատակիցները օգնում են ուսանողին նաև լուծել իրավական և կենցաղային այլ հարցեր ուսումնառության ողջ ընթացքում:

 

Դիմորդների հետ աշխատանքի բաժին

Հեռ. Հայաստան Viber/WhatsApp (+374) 93 96 01 65

Չեխիա (+420) 775 516 283

Skype: ARMENIAN-CZECH COOPERATION CENTER

е-mail: info@armczech.org  կամ  hajchexakanhimnadram@mail.ru

Facebook: https://www.facebook.com/profile.php?id=100022686007499

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով