Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱ ՉԵԽԻԱՅՈՒՄ

ԵՄ երկրները այսօր շատերի կողմից դիտարկվում են որպես բնակվելու և մասնագիտական կարիերա կազմակերպելու շահավետ տարբերակ: Բարձրակարգ կենսապայմաններ, արժանապատիվ աշխատավարձ, սոցիալական փաթեթ, առաջընթացի հնարավորություն:

Սակայն, ոչ բոլորը գիտեն, որ բարձր աշխատավարձով աշխատանք ստանալու համար պարտադիր չէ լինել ԵՄ քաղաքացի: Հատուկ պահանջարկ է վայելու բժշկական կրթությունը Չեխիայի ԲՈՒՀ-երում, մասնավորապես, Կարլովի համալսարանում:

Իսկ եթե դուք արդեն իսկ որակավորված երիտասարդ մասնագետ եք, կամ փորձառու բժիշկ և չեք ցանկանում անեն ինչ սկսել զրոից, ապա «Բժշկական կարիերա Չեխիայում» ծրագիրը նաև ձեզ համար է:

 

Բշժկական կարիերա Չեխիայում

Ձեր քայլը դեպի հեռանկարային ապագա:

 

Անհրաժեշտ է`

  • դիպլոմի նոստրիֆիկացիա (ճանաչում),
  • որակավորման քննություն (բանավոր, գրավոր, պրակտիկ), ընդհանուր բժշկության, ատամանաբուժության և դեղագործության ոլորտի մասնագետների համար: Քննություններն անցկացնում է Չեխիայի առողջապահության նախարարությունը տարեկան երկու անգամ:
  • 6 ամսյա պրակտիկա Չեխիայի հիվանդանոցներից որևէ մեկում:

Մենք մշակել ենք ծրագիր, որն ավարտելուց հետո, դուք հաջողությամբ կանցնեք բոլոր փուլերը:

Վերոնշյալ 3 փուլերն անցնելուց հետո Դուք հնարավորություն կունենաք աշխատանքի անցնել ԵՄ ցանկացած բժշկական հաստատությունում:

 

«Բժշկական կարիերա Չեխիայում» ծրագիրը ներառում է`

 

700 ժամ չեխերենի դասընթաց,

60 ժամ անգլերենի դասընթաց,
70 ժամ մասնագիտական նախապատրաստական դասընթաց որակավորում անցնելու համար:

 

Մենք ձեզ կօգնենք`

 

  • կրթական վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազման հարցում,
  • բժշկական ապահովագրության ձեռք բերման հարցում,
  • կդիմավորենք Ձեզ օդանավակայանում և կտեղափոխենք բնակության վայր,
  • կտրամադրենք չեխական սիմ քարտ,
  • կկազմակերպենք Ձեր բնակությունը Չեխիայում,
  • կուղեկցենք միգրացիոն ոստիկանություն,
  • կկազմակերպենք դիպլոմի նոստրիֆիկացիան,
  • կներկայացնենք դիմում-հայտ որակավորման քննությունն հանձնելու համար,
  • կտրամադրենք մշտական խորհրդատվություն, ցանկացած հարցով,
  • կկատարենք փաստաթղթերի թարգմանություն:

Ծրագրի մասնակից կարող է դառնալ ԱՊՀ անդամ երկրի դիմորդները, ով ցանկանում է ձեռք բերել բժշկի մասնագիտություն և արդեն իսկ որակավորում ունեցող բժիշկ: