ԲԻԶՆԵՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
N |
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
1 | Իրավաբանակն անձի գրացում, կամ արդեն իսկ գործող կազմակերպության ձեռքբերում Չեխիայում և Հայաստանում: Որպեսզի դուք կարողանաք սկսել ձեր բիզնեսը անմիջապես և ժամանակ չծախսել գրանցման գործընթացի վրա, մենք պատրաստ ենք ձեզ առաջարկել Չեխիայում և Հայաստանում գործող սպիտակ կազմակերպություններ: |
2 | Ֆիզիկական կամ իրավաբանական անձի անունով բանկային հաշվի բացում: Մեր տնտեսագետները կառաջարկեն ձեզ ձեր բիզնեսի սպասարկման համար մատչելի և որակյալ ծառայություններ տրամադրող բանկը: |
3 | Իրավաբանական հասցեի տրամադրում: Կազմակերպություն գրանցելու համար ձեզ անհրաժեշտ է իրավաբանական հասցե Չեխիայում և Հայաստանում: Եթե դուք դեռևս չունեք գրասենյակ, մենք կտրամադրենք ձեզ իրավաբանական հասցե, որով դուք կարող եք գրանցել ձեր կազմակերպությունը: |
4 | Ստանալ ուսանողական վիզա: Մեր կենտրոնի մասնագետները կծանոթացնեն ձեզ ուսանողական վիզա ստանու պայմաների հետ: Կձևակերպեն անհրաժեշտ փաստաթղթերը և կբացատրեն ողջ գործընթացը: |
5 | Ժամանակվոր կացության իրավունք ներդրողների և նրանց ընտանիքների անդամների համար: 2017 թ. օգոստոսի 15-ին Չեխիայում ուժի մեջ է մտել №. 326/1999 Sb., օրենքը, որի § 42 կետում սահմանված է «Ներդրողի քարտեր» հասկացություն: Օրենքը հստակ սահմանում է «Ներդրողի քարտ կարող է ստանալ ներդրողը, որը նվազագույնը 75 մլն կրոնի չափով ներդրում կկատարի և կստեղծի նվազագույնը 20 աշխատատեղ (“Kartu investora může investor získat v případě, kdy jeho investice dosáhne výše minimálně 75 mil. Kč a vytvoří 20 nových pracovních míst”)»: |
6 | Աշխատանքային վիզա-«հաստիքային աշխատողի քարտեր» (Zaměstnanecká karta). Տրվում է ոչ ավել քան 2 տարի ժամկետով, աշխատանքային փոխհարաբերությունների ընթացքում, հետագայում երկարցնելու հնարավորությամբ: Քարտը տրամադրում է ՉՀ Ներքին գործերի նախարարության ապաստարանի տրամադրման և միգրացիոն հարցերով դեպարտամենտը: Ներառվում է մասնագետի օգնություն փաստաթղթերի կազման և ձևակերպման հարցերով, որոնք պարունակում են մի շարք ընթացակարգեր: Դրական պատասխան ստանալուց հետո ձևակերպվում է ժամանակավոր կացության իրավունք աշխատանքային թույլտվությամբ: |
7 | Շուկայի ուսումնասիրություն: Որոշել ե՞ք բիզնես հիմնել Չեխիայում կամ Հայաստանում: Այդ դեպքում դուք կարիք ունեք որակյալ մարկետինգային ծառայության, որը կուսումնասիր շուկան, մրցակիցներին, շուկայի առանձնահատկությունները, տնտեսական միտումները: Մեր մասնագետները, մեր գործընկերների հետ միասին կօգնեն ձեզ այդ գործում: |
8 | Ֆռենչայզինգ, գործող բիզնես: Տրամադրում ենք ծառայություններ Չեխիայում գործող բիզնես ձեռք բերելու հետ կապված: Մեր կենտրոնը պատրաստ է ընտրել և տրամադրել տեղեկատվություն ներդրումային նախագծերի, գործող բիզնեսների, ինչպես նաև Չեխիայում ֆրենչայզինգի վերաբերյալ: |
9 | Կազմակերպության աշխատակազմի ընտրություն և ձևավորում: Չեխիայում պրոֆեսիոնալ կադրերի ընտրության ծառայություն: Կգտնենք մասնագետներ, կանցկանենք հարցազրույց, կուսումնասիրենք երաշխավորագրերը: Մասնագիտական վերլուծության արդյունքում ձեզ կառաջարկենք փորձառու թեկնածու: |
10 | Առևտրային ապրանքանիշի գրանցում: Չեխիայի և Եվրոմիության տարածքում արդեն իսկ գրանցված առևտրային ապրանքանիշերի ստուգման ծառայություն: Մենք կազմակերպում ենք ողջ գործընթացը առևտրային ապրանքանիշի գրանցման հայտի ներկայացումից մինչև գրանցման մասին արտոնագրի ստացում: |
11 | Անհատ ձեռնարկատիրոջ գրանցում: Չեխիայում որպես անհատ ձեռներեց գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի կազմում, ուղեկցում պետական հաստատություններ և այդ հաստատությունների աշխատակիցների հետ բանավոր շփման համար անհրաժեշտ թարգմանչական ծառայության ապահովում: |
12 | Խորհրդատվական աուդիտ: Չեխիայում և Հայաստանում բիզնեսի հիմնում, ձեռնարկատիրական գործունեության վարում, արտոնագրի ստացում, հարկային համակարգ, աշխատանքային օրենսդրություն, հաշվապահական քոնսալթինգ: Բոլոր այս հարցերով կարող եք դիմել մեր մասնագետներին, որոնք ձեզ համար կկազմեն գրավոր հաշվետվություն հետաքրքրող հարցերի վերաբերյալ 15 աշխատանքային օրվա ընթացքում: |
13 | Արտադրողների և գործընկերների փնտրում ձեր կողմից ներկայացված չափորոշիչներով: Արդյունքները արտացոլվում են վերլուծական հաշվետվությունում, որը ներառում է – ձեր կողմից տրամադրված պահանջներին առավել համապատասխանող արտադրողի կամ գործըկերոջ անվանումը, հասցեն և կոնտակտային տվյալները, նրանց ապրանքատեսականին, արտադրանքի տեխնիկական բնութագրերը, արժեքը, առաքման նվազագույն չափը, վճարման պայմանները, արտադրման և առաքման ժամկետները: |
14 | Բիզնես տուր Չեխիայում և Հայաստանում: Այցելություն գործարաններ, կազմակերպություններ և այլն: Մենք ձեզ կօգնենք — ծանոթանալ ապագա գործընկերնրի կամ մատակարարների հետ, այցելել արտադրամասեր, անձամբ հավաստիանալ ապրանքի որակին, պայմանավորվածություններ ձեռք բերել ապրանքի գնի և առաքման պայմանների վերաբերյալ, կնքել պայմանագրեր: Մեր մասնագետները կկազմեն համապատասխան գրաֆիկ, կդիմավորեն ձեզ օդանավակայանում և կընտրեն առավել արդյունավետ երթուղին արտադրողների գործարաններ այցելելու համար: |
15 | Պրոֆեսիոնալ մենջեր-թարգմանչի տրամադրում ուղեկցման և բանակցությունների վարման ընթացքում: Ներկայացված է մեկ ժամվա արժեքը: |
16 | Տրանսպորտային ուղեկցում Չեխիայում և Հայաստանում: |
17 | Տեղափոխում օդանավակայանից, տեղափոխում օդանավակայան: |
18 | Արտադրողի կամ ապագա գործընկերոջ հետ կնքվող պայմանագրի պատրաստում, ընթացիկ մշակում և կնքում: |