Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

 ԲՅՈՒՋԵ

Չնայած հյուրանոցում, քաղաքի կենտրոնի ռեստորաններում և տեսարժան վայրերում ծախսված գումարների՝ Պրահան համարվում է էժան քաղաք, ի տարբերություն ԵՄ մյուս երկրների։ Թեև շքեղության պարագաներն, ինչպիսիք են էլեկտրական սարքավորումները, կոսմետիկան և հագուստը, ավելի թանկ արժեն այնտեղ, քան այլուր։ Միջին հաշվարկով զբոսաշրջիկներն  այստեղ ծախսում են մոտ 1700 ՉԿ (70 եվրո) մեկ անձի համար մեկ օրում։ Եթե դուք մնաք հոստելում, սնվեք արագ սննդի կետերում  և օգտվեք հասարակական տրանսպորտից, ապա ձեր ամենօրյա ծախսերը կնվազեն մինչև 900 ՉԿ։ Եթե մնաք առանձին համարում, սնվեք միջին կարգի ռեստորանում, սակայն ճիշտ կառավարեք Ձեր բյուջեն, օրական կծախսեք մոտ 2500 ՉԿ։ Իսկ եթե նախընտրեք կանգ առնել բարձրակարգ հյուրանոցում, սնվել թանկարժեք ռեստորաններում և օգտվել տաքսիների ծառայությունից, ապա օրական կծախսեք նվազագույնը 10․000 ՉԿ։ Պրահան չափազանց էժան քաղաք չէ, ուղակի պետք է հիշել, որ այստեղ որոշ ապրանքներ և ծառայություններ՝ գարեջուրը, սուպերմարկետից գնված մթերքը և տրանսպորտն է համեմատաբար մատչելի՝ ի տարբերություն այլ եվրոպական քաղաքների։

Թանկարժեք հյուրանոցներում երկտեղանի համարները տատանվում են 3500-6000 ՉԿ սահմաններում, իսկ արվարձաններում մեկտեղանի համարը կարժենա մոտ 700 ՉԿ։ Մեկ անձի համար հոսթելու մնալը միջինը կարժենա 400 ՉԿ, իսկ ոչ սեզոնային ժամանակահատվածում սենյակ կարելի է վարձել նաև 250 ՉԿ սահմաններում։ Ճաշը 2 անձի համար ներառյալ խմիչքը, բարձրակարգ ռեստորանում կարժենա 2000 ՉԿ, իսկ միջին կարգի ռեստորանում՝ 900-1200 ՉԿ։ Լանչը պանդոկում մեկ անձի համար կարժենա մոտ 200 ՉԿ, իսկ հատուկ լանչը էժան սննդի կետերում կարող է արժենալ 100-150 ՉԿ։

Քաղաքային սրճարանում կարող եք ըմպել մեկ գավաթ սուրճ 50-75 ՉԿ, իսկ Starbucks սրճարանում մոտ 100 ՉԿ։ Քաղաքի կենտրոնից դուրս գտնվող պանդոկում մեկ բաժակ գարեջուրն արժե մոտ 30 ՉԿ, իսկ քաղաքի կենտրոնում՝ մինչև 80 ՉԿ, ոչ ոգելից խմիչքը՝ մոտ 35-40 ՉԿ։ Ծխախոտը համեմատաբար էժան է՝ ի տարբերություն մյուս ԵՄ երկրների, մեկ տուփը 80-120 ՉԿ։ Սուպերմարկետում կես լիտրանոց շշով ջուրն արժե 15 ՉԿ, մեկ հացը՝ սկսած 20 ՉԿ, մեկ լիտր կաթը՝ 15-18 ՉԿ։ Եթե վարձակալեք մեքենա մեկ լիտր վառելիքը կարժենա մինչ 36 ՉԿ։ Կինոթատրոնի տոմսերն արժեն մոտ 200 ՉԿ։ Մեկօրյա անցագիրը հասարակական տրանսպորտում 170 ՉԿ։ Տաքսին՝ օդանավակայանից քաղաքի կենտրոն՝ 650-800 ՉԿ, իսկ քաղաքի կենտրոնում տաքսիից օգտվելը՝ 200-270 ՉԿ։

Եթե ցանկանում եք նվազեցնել ձեր ծախսերը, պետք է խուսափեք քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցներից, ռեստորաններից, գիշերային ակումբներից և խանութներից, կամ հարցնել տեղաբնակներից, թե որտեղից են նրանք օգտվում։ Պատկերասրահներ և թանգարաններ այցելելը թանկ չէ, որոշ դեպքերում մուտքը կարող է նաև անվճար լինել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով