Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ ՊՐԱՀԱՅՈՒՄ 2019

    Գարնանային արձակուրդների ընթացքում աշակերտներին և ուսանողներին Կենտրոնը առաջարկում է զվարճալի և հագեցած ծրագիր «Արձակուրդներ Պրահայում»:

          Տևողությունը 23 մարտ – 30 մարտ 2019 թ.

       Արձակուրդներ Չեխիայում «Ծանոթություն Չեխիայի և չեխերեն լեզվի հետ» — ծրագիրը առջին հերթին նախատեսված է 9-11 դասարանի աշակերտների համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ Չեխիայում կրթություն ստանալու հնարավորությունների հետ:

        Ծրագիրը ներառում է` չեխերեն լեզվի դասընթացներ, այցելություններ Չեխիայի ԲՈՒՀ-եր, հանդիպումներ ուսանողների և դասախոսների հետ, էքսկուրսիաներ Պրահայում և Չեխիայում: Սա, հոյակապ ընտրություն կարող է լինել նրանց համար, ովքեր ցանկանում են հետագայում բարձրագույն կրթություն ստանալ Չեխիայի ԲՈՒՀ-երում:

         Արձակուրդներ Չեխիայում «Անգլերեն — սա հոյակապ հնարավորություն է կատարելագործելու Ձեր անգլերենի իմացությունը, միաժամանակ անցկացնելով արձակուրդը Եվրոպական ամենագեղեցիկ քաղաքներից մեկում` Պրահայում:

Ծրագիրը ներառում է դասընթացներ որակավորված մասնագետների և լեզվի կրողների հետ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իռլանդիայից, հետաքրքիր միջոցառումներ, հագեցած էքսկուրսիոն ծրագիր: Ուսումնառությունը ընթանում է ինտենսիվ և հաճելի մթնոլորտում, ուսանողները տարբեր մշակութային միջոցառումներին մասնակցելու արդյունքում ձեռք են բերում լեզվական որակներ:

          ԴԱՍԸՆԹԱՑԻ ԻՆՏՆԵՍԻՎՈՒԹՅՈՒՆ

  • Անգլերենի դասընթաց – 10 ակադեմիական ժամ,
  • Չեխերենի դասընթաց – 10 ակադեմիական ժամ,
  • Լեկցիաներ և սեմինարներ Չեխիայի բարձրագույն կրթական համակարգի մասին,
  • Մասնագիտական (տնտեսագիտական, տեխնիկական, հումանիտար և այլն) ուղղվածություն ունեցող թրեյնինգներ և խմբակային խաղեր,
  • Չեխիայի ԲՈՒՀ-երի հետ ծանոթանալու հնարավորության ընձեռնում,
  • Մասնագիտական կողմնորոշման թեստ:

         ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

  • Էքսկուրսիաներ Պրահայում (Pražský hrad, Katedrála sv. Víta, Václava a Vojtěcha, Zlatá ulička, Malá Strana, Karlův most, Václavské náměstí, Vyšehrad)
  • ծրագրի պրեզենտացիա
  • էքսկուրսիա «կախարդական Պրահա»
  • էքսկուրսիա «Կոնոպիշտե դղյակ»
  • էքսկուրսիա «Կարլշտեյն դղյակ»
  • այց Վիեննա
  • այց Բռնո
  • այց Բռնոյի կենդանաբանական այգի
  • այցելություններ Չեխիայի հայտնի ԲՈՒՀ-եր
  • Կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերի պրեզենտացիա, որի ընթացքում մասնագետները կպարզաբաննեն` ի՞նչ անել, եթե Ձեզ դուր եկավ Չեխիան և դուք ցանկանում եք մնալ,
  • տոնական երեկույթ և սերտիֆիկատների հանձնման արարողություն:

        Այցելություններ

  • այց Կարլշտեյն դղյակ
  • այց Վիեննա
  • այց Բռնո
  • այց Կոնոպիշտե դղյակ
  • այց Բրնոյի կենդանաբանական այգի:

        Էքսկուրսիոն ծրագիր Պրահայի և Չեխիայի ԲՈՒՀ-եր

  • Կարլովի համալսարան,
  • Պրահայի տնտեսագիտական համալսարան,
  • Չեխիայի տեխնիկական համալսարան:

       ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • նվազագույն տարիք – 10 տարի,
  • առավելագույն տարիք – 25 տարի
  • գործող արտասահմանյան անձնագիր
  • կապ երկու ծնողների կամ խնամակալների հետ (անչափահասների դեպքում)
  • նոտարով հաստատված թույլտվություն:

      ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ

      Ծրագրի արժեքը 790 €  + ուղետոմս նվեր

      Ծրագրի արժեքում ներառված են`

  • կրթական ծրագիրը
  • այցելություն Պրահայի և Չեխիայի խոշորագույն ԲՈՒՀ-եր
  • բնակություն ուսանողական հանրակացարանների 2-3 տեղանոց համարներում
  • 3 անգամյա սնունդ (ըստ ծրագրի)
  • էքսկուրսիոն ծրագիր Չեխիայում
  • ուսումնական նյութեր
  • մասնագիտական կողմնորոշման թեստ
  • արտոնագիր
  • դիմավորում և խմբակային տեղափոխում (transfer) օդանավակայան/ից
  • SIM — քարտ
  • կոորդինատորների ուղեկցում
  • վիզային աջակցություն
  • ուղետոմս Պրահայում

      Արժեքում ներառված չեն`

  • հյուպատոսական ծախսեր
  • առողջապահական ապահովագրություն
  • էքսպրես փոստի ծառայություններ
  • ինքնաթիռի տոմս

*Ծրագրի որևէ բաղադրիչից հրաժարումը հնարավոր չէ:

**Վճարումը պետք է կատարված լինի մինչ Կենտրոնի կողմից հրավերի ուղարկումը:

        ՎԻԶԱ

      Ծրագրի մասնակցի համար ձևակերպվում է կարճաժամկետ վիզա: Չեխիայի դեսպանատանը (հյուպատոսությունում) վիզայի ուսումնասիրման ժամկետն է 10 օր: Վիզան հնարավոր չէ երկարացնել Չեխիայում: Սույն վիզայով հնարավոր չէ աշխատել կամ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ Չեխիայում: Վիզան ստանալու գործընթացը քննարկվում է մասնակից հետ անհատապես և պայմանավորված է քաղաքացիության երկրով:

      «Գարնանային արձակուրդներ Պրահայում» ծրագրի մասնակիցների համար կարճաժամկետ վիզայի ձևակերպման անհրաժեշտ փաստաթղթերի ստանդարտ փաթեթը`

  • անձնագիր, որի վավերականության ժամկետը դասընթացի ավարտից հետո դեռ նվազագույնը 3 ամիս էլ ուժի մեջ կլինի,
  • դասընթացին գրանցման և բնակության վայրի առկայության մասին հաստատում (տրամադրում է կենտրոնը),
  • Չեխիայի մուտքի արտոնագիր ստանալու համար անկետայի լրացում,
  • ապահովագրություն շրջագայության ողջ ընթացքի համար,
  • ծնողների` նոտարով հաստատված թույլտվություն առ այն, որ երեխան կարող է մեկնել արտերկիր (անչափահասների համար),
  • 3 լուսանկար 3,5 х 4,5 սմ
  • հովանավորչական նամակ ծնողներից որևէ մեկից, որտեղ ծնողը պարտավորվում է վճարել երեխայի բոլոր ծախսերը:

*Առանձին դեպքերում փաստաթղթերի փաթեթի կազմը կարող է փոփոխվել:

**Այն երկրների քաղաքացիների համար, որտեղ գործում է ազատ մուտքի իրավունք ԵՄ տարածք, վիզա չի պահանջում: Բավարար է ունենալ այցելության նպատակը հաստատող փաստաթղթերի փաթեթ` տրամադրված մեր Կենտրոնի կողմից (որպես կանոն սկան պատճեններ էլ. փոստով):

      ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԴԱՍԵՐԸ

   Դասընթացներն անցկացվում են 10-14 հոգանոց խմբերի համար երկուշաբթիից ուրբաթ` առավոտյան: Սկզբում ուսանողները հանձնում են նախնական թեսթ: Այնուհետ ձևավորվում են խմբեը` ըստ տաիքի և լեզվի իմացության մակարդակի:

      Դասերն անցկացվում են ժամանակակից համալսարանական կամպուսներում, որտեղ կան բոլոր հարմարությունները:

      ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԱՆՑՎԵԼ

  1. Դիմումի լրացում (էլ.) և տվյալների ուղարկում,
  2. Պայմանագրի (էլ.) ստորագրում,
  3. Ծրագրի ամբողջական արժեքի վճարում,
  4. Հրավերի ստացում,
  5. Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի հանձնում Չեխիայի դեսպանատուն,
  6. Վիզայի ստացում, այցելություն Պրահա կուրսն անցնելու համար:

      ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

     Մեր ուսանողները բնակվում են Պրահայի Տնտեսագիտական համալսարանի հարմարավետ հանրակացարաններում: Հանրակացարանը գտնվում է հիմնական մասնաշենքի հենց կողքին (ոտքով 5 րոպե):

     ՈՒ՞Մ ԴԻՄԵԼ, ԵԹԵ ՀԱՐՑԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑԵԼ

    Փաստաթղթային պորտֆոլիոյի կազման ժամանակ մեր մասնագետները տրամադրում են խորհրդատվություն բոլոր հարցերի շուրջ: Այցելության ընթացքում Ձեզ անընդմեջ ուղեցելու են լիցենզավորված կոորդինատորները, որոնց հետ դուք նույնպես կարող եք խորհրդակցել ցանկացած հարցով:

     Մեր կոորդինատորների խումբը

    Կոորդինատորները ոչ միայն ուղեկցում են մասնակիցներին ամենուր այլ նաև բնակվում են նրանց հետ, ինչը երաշխավորում է մասնակիցների 24 ժամյա հսկողությունն ու անվտանգությունը:

     Կոորդինատորները 6 ամիս վերապատրաստում են անցնում Կուրատորների մասնագիտական դպրոցում և ունեն համապատասխան սերտիֆիկատ:

     ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ ԵՎ ԱՐԺԵՔԸ

     Տևողություն – 23 մարտ – 30 մարտ (7 օր)

     Արժեք — 790 €

    Գրանցման վերջնաժամկետ – 28.02.2019 թ. 

     ԳՐԱՆՑՎԵԼ

 

      Դիմորդների հետ աշխատանքի բաժին

Հեռ: Հայաստան Viber/WhatsApp (+374) 93 96 01 65

      Չեխիա (+420) 775 516 283

Skype: ARMENIAN-CZECH COOPERATION CENTER

е-mail: info@armczech.org

Facebook: https://www.facebook.com/profile.php?id=100022686007499

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով