Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ԳՆՈՒՄՆԵՐ

Չեխական հայտնի ապակին, զարդերը, առաջնակարգ Չեխական գարեջուրը, խոհարարական առանձնահատկությունները, աշխարհահռչակ ապրանքանիշերի անունները՝ այս ամենն այստեղ տրվում է բարձր որակի երաշխիքով և շատ հարմար գնով։

Խանութների մեծամասնությունը տեղակայված է ուղիղ Պրահայի կենտրոնում, Վացլավի հրապարակում Národní třida, Vinohradská և Pařížská փողոցներում, Հին Քաղաքի Հրապարակի հարևանությամ։ Պրահայում կան նաև մի շարք մեծ առևտրի կենտրոններ, որտեղից դուք կարող եք ձեռք բերել ամեն ինչ մատչելի գնով։ Պրահայի արվարձաններում դուք կարող եք հանդիպել մի շարք տոնավաճառների  (Zličín, Černý Most, Chodov, Letňany), ուր կարելի է շատ հեշտությամբ հասնել մետրոյի կայարաններից օգտվելով։

Ի՞նչ հուշանվեր գնել։

Բյուրեղապակուց առարկաներ, փայտե խաղալիքներ, զարդեր, (չեխական նռնաքարեր), սրանք հուշանվերների ամենանախընտրելի տարբերակներն են։

Տիկնիկները և մարիոնետները սովորաբար ձեռքերով փորագրվում են փայտից , կամ պատրաստվում գիպսից։

Սրանք նույնպես կարող են լավ հուշանվերներ համարվել (այստեղ տիկնիկների և մարիոնետների պատրաստումը սկիզբ է առել դեռևս 18-րդ դարում)։

Եթե դուք լիկյորի սիրահար եք, ապա անպայման պորձեք Becherovka -ն, որը բուսական խմիչք է, հայտնի իր բուժիչ հատկություններով (լավ է մարսողության համար) և Չեխիայում ամենահայտնիներից մեկն է։

Չեխական զարդերը (արտադրված JABLONEX -ի կողմից) շատ հայտնի են, այստեղ կարող եք գնել հուլունքներով զարդեր, ինչպես նաև արհեստական մարգարիտներ։

PALLADIUM

Այս հսկայական առևտրի կենտրոնը բացվել է 2007 թվականին։ Այն բաղկացած է չորս հարկից, որտեղ կան ավելի քան 200 խանութներ և 30-ից ավելի ռեստորաններ ու սրճարաններ։

Palladium-ն ունի նաև որոշակի պատմական արժեք, քանի որ այս կառույցի շինարարության մեջ ներդրվել է 12-րդ դարի ճարտարապետությանը բնորոշ տարրեր։

BELDA

Belda-ն չեխական ընկերություն է, որը հիմնադրվել է 1922 թվականին։ 1948-ին այն պետականացվել է, որից հետո կրկին վերականգնվել է հիմնադրի որդու և թոռան կողմից և այսօր կրկին թողարկում է բարձրակարգ արծաթյա և ոսկյա զարդեր։ Այս շարքն իր մեջ ներառում է ֆիրմային բնորոշ անկյունավոր, ժամանակակից ոճի զարդեր, ինչպես նաև Ալֆոնս Մուխայի  nouveau ոճի վրա հիմնված վերարտադրություններ։

MOSER

Բոհեմական ապակեգործության մեջ ամենաբացառիկն ու հարգվածը Մոսերն է, որը հիմնադրվել է 1857 թվականին Կարլովի Վարի քաղաքում և հայտնի է իր հարուստ և շքեղ ոճով։ Արժե այցելել  Na Příkopě փողոցում գտնվող խանութը, ինչպես դեկորը, այնպես էլ ապրանքը տեսնելու համար։ Սա իրական գոթական կառույց է, որն անվանել են Սև Վարդի Տուն։

GRANÁT TURNOV

Երկրի զարդերի արտադրության ցանցի մի մասն է, որը մասնագիտացված է Բոհեմիան նռնաքարի արտադրության վրա, ոսկե և արծաթե մատանիների, կանանց կրծքազարդերի, ճարմանդների, վզնոցների հսկայական տեսականիով, որոնց բնորոշ հատկանիշը փոքրիկ, մուգ կարմիր քարերն են։ Կան նաև մարգարտե և ադամանդե զարդեր և մուգ կանաչ կիսաթանկարժեք քարերով զարդեր, Չեխիայում հայտնի որպես վլտավին (մոլդավիտ)։

NOVÝ SNÍCHOV

Սա նորաձև և ժամանակակից առևտրային կենտրոն է, ինչպես նաև տարաբնույթ զվարճությունների հայտնի կենտրոն։ Nový Smíchov-ը երեք հարկանի մի կառույց է, որտեղ կան ավելի քան 150 տարբեր խանութներ, ֆուդկորտ (սննդի կետեր)  և կինոթատրոնի մեծ համալի (Palace Cinema multiplex)։

Այստեղ կան նաև նորաձևության տարբեր բուտիկներ, մեծ համակարգչային խանութ, ինչպես նաև ֆրանսիական Carrefour սննդի ցանցը։ Շենքի նկուղային հարկում կա մեքենաների համար նախատեսված կայանատեղի։

FASHION ARENA PRAGUE OUTLET

Մոդայիկ հագուստի խանութների հրապարակ, Պրահայի ծայրամասում գտնվող խանութների կենտրոն է, որտեղ դուք կգտնեք մի շարք հայտնի ապրանքանիշերի խանութներ, որոնք առաջարկում են 30-70% զեղչ։ Աշխատանքային օրերն են ամեն օր առավոտյան ժամը 10։00-ից մինչև երեկույան ժամը 20։00։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով