Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

ՕՊԵՐԱ

Դասական երաժշտություն

Պրահայում կան երկու շատ հայտնի համերգասրահներ՝ Dvořak Hall-ը Ռուդոլֆինում և  Smetana Hall-ը Մունիցիպալ Տանը, սակայն բացի սրանցից, քաղաքում ամենուր կարելի է դասական երաժշտության համերգներ գտնել։ Հանրաճանաչ համերգասրահներից են Բերտրամկան ( Bertramka, Մոցարտի թանգարան) և Ատրիումը՝ Ժիժկովում ( Žižkov)։ Հայտնի են նաև եկեղեցիներում և պալատներում կազմակերպվող դասական երաժշտության համերգներն ու մենահամերգները։ Կանոնավոր համերգներ են կազմակերպվում նաև Ազգային թատրոնի դիմաց, ամառային ամիսներին, Պրահայի որոշ բացօթյա այգիներում։

Smetana Hall

Այս համերգասրահը գտնվում է Մունիցիպալ տան կենտրոնական մասում։ Քաղաքի ամենամեծ համերգասրահը նախատեսված է մոտ 1200 անձի համար։ Այստեղ, հիմնականում կազմակերպվում են Պրահայի սիմֆոնիկ նվագախմբի և ժողովրդական երգ ու պարի համերգներ։

Հասցե — Náměsti Republiky 5, Հին քաղաք։ Տոմսերի արժեքն ՝ 250-600 ՉԿ։ Տոմսարկղն աշխատում է ժամը 10։00-18։00։

Օպերա

Երկու հիմնական օպերային ընկերությունները՝ Ազգային և Պետական, իրենց ներկայացումներով հանդես են գալիս Ազգային և Պետական օպերային թատրոններում։ Պետական օպերային թատրոնի ռեպերտուարում գերակշռում են հայտնի դասական իտալական ստեղծագործությունները բնագրի լեզվով։ Տոմսերը պետք է ձեռք բերել նախապես։ Ազգային օպերային թատրոնի ռեպերտուառում էքսպերիմենտալ ոճի ներկայացումներ են՝ հիմնականում չեխերեն լեզվով։ Ազգային թատրոնում  դուք հնարավորություն ունեք դիտելու հայտնի չեխ կոմպոզիտոր Smetana-ի կամ Dvořák-ի ստեղծագործությունները։ Կալվածքների թատրոնի վրա հիմնված ավելի քիչ հայտնի օպերային ընկերությունները ներկայացնում են հիմնականում դասական իտալական օպերաներ բնագրի լեզվով։ Օպերայի տոմսի արժեքը ամենաթանկ տեղերի համար տատանվում է 1․000-1․300 ՉԿ սահմաններում, այդ պատճառով էլ  Պրահայում օպերան ավելի մատչելի է, քան այլ եվրոպական երկրներում։

Պրահայի պետական օպերա

Տպավորիչ նեո-ռոկոկոյան ոճ, այստեղ ստեղծվում է փառավոր միջավայր օպերայի և բալետի  ներկայացուցիչների համար։ Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին այստեղ տեղի է ունենում Վերդիի ամենամյա փառատոն։ Բեմադրվում է նաև Լեոնկավալլոյի հազվադեպ ներկայացվող  La Bohéme ստեղծագործությունը։

Հասցե՝  Wilsonova 4, Նոր քաղաք, օպերայի տոմսերի արժեքը՝ 100-1150 ՉԿ, բալետի տոմսերի արժեքը՝  100-800 ՉԿ։ Տոմսարկղն աշխատում է երկ․-ուրբ․ ժամը 10։00 – 17։30, կիրակի և շաբաթ 10։00 – 17։ 30։

Օգտակար հղումներ

Stavovské Divadlo 

Klementinum 

Lobkowicy Palace 

Obecní Dům 

Národní Divadlo 

Rudolfinum Czech Philharmonic Orchestra 

St. Georges Basillica 

St. Nicholass 

Spanish Sznagogue 

Divadlo Ponec 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով