Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ԴՐԱՄԱՇՆՈՐՀ

2018-2019 ուսումնական տարվա

Մրցույթն իրականացվում է Հայչեխական համագործացկության կենտրոնի, կրթական ոլորտում գործընկերների և Չեխիայի կրթական հաստատությունների աջակցությամբ

 

Մրցույթի նպատակը

Մրցույթը նպատակ է հետապնդում ֆինանսական և այլ աջակցություն տրամադրել ԱՊՀ երկրների տաղանդավոր և շնորհալի երեխաներին հնարավորություն ընձեռնելով` անվճար կրթություն ստանալ Չեխիայի հանրապետությունում:

Մրցույթի փուլերը անցկացվում են հեռակա կարգով:

Առաջին փուլում յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայացնի շարադրություն առաջարկված երեք թեմաներից որևէ մեկով: Հետագայում բոլոր աշխատանքները կուսումնասիրվեն և կգնահատվեն հանձնաժողովի կողմից:

Երկրոդ փուլում մասնակիցը պետք է անցնի online թեստավորում (տրամաբանություն), առաջադրանքը առաջին փուլի հաղթողին կուղարկվի անձնական նամակի տեսքով:

Մրցույթի անցկացման տեղի և ժամկետների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի 1-ին փուլի արդյունքերի ամփոփումից հետո:

 


ԳՐԱՆՑՈՒՄ

 

Ինչպե՞ս է անցկացվում մրցույթը

Աշխատանքները կընդունվեն 17.12.2018թ. ներառյալ: Առաջին փուլի արդյունքները կհրապարակվեն մեր կայքում www.armczech.org

Առաջին փուլ — գրավոր աշխատանքների մրցույթ: Մասնակիցները իրենց տրամադրված երեք թեմաներից որևէ մեկի վերաբերյալ պետք է ներկայացնեն շարադրություն:

Առաջին փուլի թեմաները`

  1. Իմ երկրում այսօր տեղի ունեցող փոփոխությունները և իրավիճակի իմ ընկալումը:
  2. Իմ սերնդի հրատապ խնդիրները:
  3. Սոցիալական ցանցերի դրական և բացասական ազդեցությունը դեռահասների վրա:

Առաջին փուլի արդյունքում կընտրվեն 50 լավագույն աշխատանքները, որոնց հեղինակները հնարավորություն կստանան մասնակցել երկրոդ փուլին:

Երկրոդ փուլ – մասնակիցները կանցնեն online թեստավորում և կներկայացնեն ևս մեկ գրավոր աշխատանք (շարադրություն):

Երկորդ փուլի հաղթողները կստանան հերևյալ մրցանակները`

Առաջին խմբի մասնակիցների համար.

I-II տեղեր – անվճար մասնակցություն տարեկան կամ կիսամյակային ծրագրերից որև մեկին  (մասնակցի ընտրությամբ):

III, IV և V տեղեր  — 50% զեղչ տարեկան կամ կիսամյակային ծրագրերի համար:

Երկրորդ խմբի մասնակիցների համար.

 I տեղ – անվճար մասնակցություն ամառային դպրոցին:

 II տեղ — 50%  զեղչ ամառային դպրոց ծրագրի համար:

III տեղ – անվճար մասնակցություն  արձակուրդներ (գարնանային, աշնանային, ձմեռային) Չեխիայում ծրագրերից որևէ մեկին:

 

 1-ին փուլի բոլոր հաղթողները ստանում են միանվագ զեղչ, 200 եվրոի չափով, կենտրոնի ցանկացած ծրագրի մասնակցելու դեպքում:

 

Ինչպե՞ս են հաղթողները ստանում իրենց մրցանակը

Հաղթողները բլանկում լրացված էլ. հասցեին ստանում են գրավոր ծանուցում` մրցույթի հաղթող ճանաչվելու վերաբերյալ:

Մրցանակները չեն տրամադրվում դրամական միավորի կամ այլ տեսքով:

Զեղչերից օգտվելու համար մասնակիցը ծրագիրը ընտրելիս դիմում է կենտրոն և հայտնում իրեն տրամադրված զեղչից օգտվելու ցանկության մասին:

Հատկացվող միջոցները կարող են օգտագործվել միայն 2019/2020 թթ. և  2020/2021 թթ. ուսումնական տարիների ընթացքում  կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերին մասնակցելու նպատակով:

Դրամաշնորհային միջոցները ծածկում են միայն կրթական ծրագրերի ծախսերը և չեն վերաբերվում` բնակության, սննդի, տրանսպորտի, վիզայի և այլնի հետ կապված ծախսերին:

 

Ինչպե՞ս կգնահատվեն աշխատանքները

Յուրաքանչյուր աշխատանք կգնահատվի հետևյալ չափորոշիչներով`

  • աշխատանքի բովանդակային համապատասխանում ընտրված թմային,
  • թեմայում առաջադրված խնդրի նորարարական և արդիական լուծում,
  • դրական արժեքների գերակայություն:

Առաջին և երկրորդ խմբերի աշխատանքներ կգնահատվեն առանձին:

 

Ինչը՞ չի խրախուսվում մրցութային աշխատանքներում

  • տեքստի արտագրություն հանրագիտարաններից, տեղեկատուներից, բառարաններից,
  • առաջադրանքի լուծման կարծրատիպային մոտեցումներ և դրանցից բխող բոլորիս հայտնի այնպիսի հասկացություններ և արժեքներ, ինչպիսիք են օրինակ «յուրաքանչյուրը պետք է գնա իր երազանքի ետևից» կամ «մարդը պետք է հարգի բնությունն ու մեր երկրագունդը»:

 

Ովքե՞ր են գնահատելու աշխատանքները

Աշխատանքները գնահատելու է հանձնաժողովը կազմված`

  • Չեխիայի համալսարանների դասախոսներից և գիտաշխատողներից (սոցիոլոգներ, հոգեբաններ, բանասերներ, մշակութաբաններ, մաթեմատիկներ և այլն),
  • Չեխիայի համալսարանների ավագ կուրսերի ուսանողներ:

Աշխատանքները կգնահատվեն անանիմ կերպով, յուրաքանչյուր աշխատանք կունենա ծածկագիր ողջ գործընթացի ժամանակ կշրջանառվի միայն այդ ծածկագիրը:

 

Հավելյալ պայմաններ

Եթե մրցույթի հաղթող դառնա այն անձը, որը արդեն իսկ գրանցվել է մեր կենտրոնի ծրագրերին մասնակցելու համար և կատարել է ամբողջական կամ մասնակի վճարում, ապա արդյունքների հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում, նախատեսվող գումարը հետ կվերադարձվի տվյալ անձին:

 

Ինչպե՞ս մասնակցել

Մրցույթին մասնակցել կարող է ցանկացած երկրի քաղաքացի, որը պատկանում  է ներքոհիշյալ խմբերից որևէ մեկին:

Խումբ առաջին — 10 և 11-րդ դասարանների աշակերտները, լիցեյների և քոլեջների ուսանողներ:

Խումբ երկրորդ — միջնակարգ դպրոցների 9-րդ դասարանի աշակերտներ:

 

Տեղեկատվական հարթակ

Ֆեյսբուկյան էջ:  https://web.facebook.com/profile.php?id=100022686007499

Պաշտոնական կայք էջ: www.armczech.org

էլ. փոստ info@armczech.org

Ժամանակ Կենտրոնական Եվրոպա GMT +01:00 (ձմեռային ժամանակ. 3 ժամ հետ Հայաստանի ժամանակից)

 ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով