Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Կան մի քանի պատճառներ՝ Պրահա ձեր այցի սկզբում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ այցելելու։ Այստեղ ձեզ կտրամադրվեն անվճար քարտեզներ և բրոշյուրներ օգտակար խորհուրդներով՝ ինչ անել և ինչ տեսնել Պրահայում։ Դուք կստանաք ձեզ անհրաժեշտ  ողջ տեղեկատվությունը և խորհուրդները։

Կարող եք վերցնել նաև մետրոյի, տրամվայների և ավտոբուսների քարտեզներ, էքսկուրսիաների պլանավորումն ավելի հեշտացնելու համար։  Եթե դուք հյուրանոցում համար եք ցանկանում ամրագրել, ապա այստեղ Ձեզ կառաջարկվեն  հյուրանոցային հարմար տարբերակներ։

Ցանկության դեպքում Ձեզ կտրամադրվի նաև տեղեկատվություն էքսկուրսիաների  և թատրոնի կամ օպերայի ներկայացումների վերաբերյալ։ Նրանք աշխատում են շաբաթական յոթ օր, այսպիսով՝ դուք կարող եք այցելել, երբ ցանկանաք։ Պիկ սեզոններին կենտրոնները մի փոքր ավելի շուտ են ավարտում աշխատանքը, սակայն մենք ձեզ հաջորդաբար կներկայացնենք նրանց աշխատանքնային ժամերը։

Տուրիզմի տեղեկատվական կենտրոններ՝

*Հին քաղաքի սրահ – հին քաղաքի հրապարակ (Staroměstské náměstí), բաց է երկ․-կիրակի 9։00-19։00,

*Փոքր քաղաքի կամրջի աշտարակ (Malostranská mostecká véž), բաց է ապրիլ-հոկտեմբեր (միայն ամառային սեզոն), երկ․-կիրակի 10։00-18։00,

*Ռիտիրսկա (Rytířská) փողոց 31, հին քաղաք, բաց է երկ․- ուրբաթ 9։00-18։00, շաբաթ և կիրակի օրերին փակ է,

*Պրահայի օդանավակայն (Letiště Praha), Տերմինալ 2, բաց է երկ-կիրակի 8։00-18։00

Ընդհանուր տեղեկատվություն չեխերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներով, երկ-ուրբաթ 9։00-17։00։

INFORMAČNÍ CENTRUM CZECH TOURIST

Celetná 3, 110 00 Praha 1

Vinohradská 46, Praha 2

Staroměestské náměstí 5

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով