Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ԶՈՒԳԱԿՑՎԱԾ ԾՐԱԳԻՐ ՉԵԽԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2017-2018 ուսումնական տարվա ընթացքում 16 ուսանող նախընտրել է ծրագրի հենց այս տեսակը:

Զուգակցված կրթակն ծրագիրը ներկայումս հանդիսանում է Եվրոպական կրթություն ստանալու ամենաժամանակակից ուղղություններից մեկը: 2018 թ. մենք թողարկում ենք նախապատրաստական եզակի ծրագիր, որը չի պահանջում դիմորդի մշտական բնակություն Չեխիայի հանրապետությունում և կրճատում է կրթական ծախսերը 70%-ով:

Ո՞Ր ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ

Դասընթացները կազմակերպվում են հետևյալ մասնագիտությունների համար (ցանկն ամբողջական չէ, ավելին կարող եք իմանալ մեր մասնագետից)

  • տեխնիկական մասնագիտություններ
  • հումանիտար մասնագիտություններ
  • Կառլովի և Մասարիկովի համալսարաններ (որոշ մասնագիտություններ)
  • տնտեսագիտական մասնագիտություններ

Ո՞Ր ԲՈՒՀ-ԵՐ ԿԱՐԵԼԻ Է ԴԻՄԵԼ

Սույն ծրագիրը նախատեսված է Չեխիայի հանրապետության գրեթե բոլոր համալսարաններ ընդունվելու համար: Նախ և առաջ դրանք հիմնական պետական ԲՈՒՀ-երն են`

ԻՆՉՊԵ՞Ս Է ԳՈՐԾՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ

Ծրագիրը բաղկացած է 3 իրար հաջորդող փուլերից:

ՓՈՒԼ I

Ժամկետ: 1 հուլիս – 15 սեպտեմբեր

Այս փուլում դուք գալիս եք Չեխիայի հանրապետություն և լեզվի ինտենսիվ դասընթացներ եք անցնում Պրահայի մեր կենտրոններից որևէ մեկում:

Ծրագիրը ներառում է`

  • չեխերեն լեզվի շաբաթական 30 ժամ լեզվի կրողի հետ
  • ծանոթություն երկրի և կրթական համակարգի հետ (պրեզենտացիաներ, էքսկուրսիաներ ԲՈՒՀ-երում)
  • մասնագիտական կողմնորոշում հետագա կրթական ուղղության համար

 ՓՈՒԼ II

Ժամկետ: 8 հունվար-28 մարտ

Ծրագրի շրջանակներում դա կլինի ձեր երկրորդ այցելությունը Չեխիայի հանրապետություն:

Սույն փուլը ներառում է`

  • չեխերեն լեզվի ուսանում (26 ժամ շաբաթական)
  • մասնագիտական առարկաների ուսումնառում (պայմանավորված ընտրված մասնագիտությամբ)
  • ադապտացիա երկրում և նախապատրաստում ընդունելության
  • ընդունելության դիմումի ներկայացում ձեր ընտրած ԲՈՒՀ
  • ատեստատի կամ դիպլոմի նոստրիֆիկացիա

 ՓՈՒԼ III

Ժամկետ: 1 հունիս – 15 հուլիս

Սույն փուլի շրջանակներում ծրագրի մասնակիցները կհանձնեն ընդունելության քննություններ համալսարաններում: Ժամանման ժամկետները կարող են փոփոխվել անհատապես յուրաքանչյուր ուսանողի համար` պայմանավորված ընդունելության քննությունների անցկացման ժամկետներով:

 

ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ

ՀԱՐՑ- Անհրաժեշտ է արդյո՞ք ուսանողական վիզա Չեխիա մեկնելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ- Ծրագրի հիմնական առավելությունն երկարաժամկետ ուսանողական վիզա բացելու անհրաժեշտության բացակայությունն է: Ծրագրին մասնակցելու համար անհրեշտ է միայն կարճաժամկետ ուսանողական վիզա: Երկարաժամկետ վիզա բացվում է միայն ընդունվելուց հետո:

ՀԱՐՑ- Որտե՞ղ եմ բնակվելու Չեխիայում գտնվելու ժամանակահատվածում:

ՊԱՏԱՍԽԱՆ- Բնակության վայրը հատկացնում է ծրագրի կազմակերպիչը: Բնակության հետ կապված ծախսերը ծրագրի արժեքում ներառված չեն:

ՀԱՐՑ- Ինչո՞վ եմ զբաղվելու ծրագրային փուլերի միջև ընկած ժամանակահատվածում:

ՊԱՏԱՍԽԱՆ- Տարվա հիմնական մասը դուք անցկացնելու եք ձեր երկրում, սակայն, կրթական գործընթացը չի ընդհատվում: Փուլերի միջև ընկած ժամանակահատվածում դուք կանոնավոր կերպով մեր մասնագետների կողմից ստանում եք համապատասխան առաջադրանքեր և հեռահար կապ պահպանում ուսանողական բաժնի հետ:

 

Որո՞նք են ծրագրի հիմնական առավելությունները:

  • ԲՈՒՀ ընդունվելու նախապատրաստվելու ժամանակահատվածում երկարատև ուսանողական վիզա բացելու անհրաժեշտության բացակայություն, ինչը էապես կրճատում է ծախսերն ու խնայում ձեր ժամանակը:
  • նախապատրաստական փուլում 70% խնայողություն, դուք չեք վճարում մեկ ամբողջ տարի Չեխիայում բնակվելու համար:
  • ավելի շատ ազատ ժամանակ և փուլային այցելություն Չեխիայի հանրապետություն

Կարևոր նախապայմաններ`

  • կենսաբանական անձնագրի առկայություն
  • մասնակցի տարիքը 17-25 տարեկան
  • միջնակարգ կամ բարձրագույն կրթություն

Ծրագրի արժեքը  3462 եվրո

 

ԳՐԱՆՑՎԵԼ

 Դիմորդների հետ աշխատանքի բաժին

Հեռ. Հայաստան Viber/WhatsApp (+374) 93 96 01 65

Չեխիա (+420) 775 516 283

Skype: ARMENIAN-CZECH COOPERATION CENTER

е-mail: info@armczech.org  կամ  hajchexakanhimnadram@mail.ru

Facebook: https://www.facebook.com/profile.php?id=100022686007499

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով