Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Պրահայում ցանկացած անկյունում կարելի է տեսնել թանգարաններ և ցուցահանդեսներ։

Ազգային թատրոն

Մշտական ցուցադրություն՝ Չեխիայի և Սլովակիայի նախնադարյան պատմությունը, հանքաբանական և կենդանաբանական հավաքածուներ, հնէաբանական և մարդաբանական հավաքածուներ։

Աշխատանքային ժամերը՝ ամեն օր առավոտյան 10։00-18։00 (մայիս-սեպտեմբեր), 9։00-17։00 (հոկտեմբեր-ապրիլ)։ Ոչ աշխատանքային օր է համարվում ամսվա յուրաքանչյուր առաջին երեքշաբթին։ Մուտքն ազատ է ամսվա յուրաքանչյուր առաջին երկուշաբթին։

BEDŘICH SMETANA- ի թանգարան

Մշտական ցուցադրություն՝ ներկայացվում է Bedřich Smetana-ի (1824-184)՝ աշխարհահռչակ չեխ կոմպոզիտորի և դիրիժորի կյանքն ու գործունեությունը։

Աշխատանքային ժամերը՝ ամեն օր, բացի երեքշաբթի օրերից, 10։00-12։00 և 12։30-17։00

Կոմունիզմի թանգարան

Մշտական ցուցադրություն՝ Երազներ, Իրականություն և Գիշերային մղձավանջներ։ Նկարագրվում է կոմունիստական ռեժիմը Չեխոսլովակիայում։

Աշխատանքային ժամերը՝ ամեն օր 9։00-21։00

Ալֆոնս Մուխայի թանգարան

Մշտական ցուցադրություն՝ Ալֆոնս Մուխայի աշխատությունները (1860-1939) ժամանակակից ոճի հանրահռչակ հիմնադիր։

Աշխատանքային ժամերը՝ երկ․-ուրբ․ 11։00-17։00, շաբաթ և կիրակի 11։00-18։00 (հունվար, փոտրվար), ամեն օր 10։00-18։00 (մարտ-դեկտեմբեր)

Ֆրանկ Կաֆկայի թանգարան

Մշտական ցուցահանդեսը կոչվում է Ֆրանց Կաֆկան և Պրահան։ Փաստաթղթերի միջոցով ներկայացված է Կաֆկայի կյանքն ու գործունեությունը (լուսանկարներ, ձեռագրեր, օրագրեր, նամակագրություն, աշխատություններ, երաժշտություն)։

Աշխատանքային ժամեր՝ ամեն օր 11։00-17։00 (հունվար, փետրվար), ամեն օր 10։00-18։00 (մարտ-դեկտեմբեր)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով