Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ԹԱՏՐՈՆՆԵՐ

Ազգային թատրոն

Չեխիայի ազգային թատրոնը բալետի և օպերայի հիանալի վայր է։ Սա մի հսկայական բազմահարկ համալիր է, որն իր մեջ ներառում է ազգային օպերայի և բալետի թատրոնները։

Կրիժիկի շատրվան

Շատրվանների պար, երաժշտություն, և գույներ բացօթյա թանգարանում՝ եզակի վայր ամբողջ Եվրոպայում։

Հունվար-մարտ ամիսներին չի գործում ։

Պրահայի պետական օպերա

Վիլսոնովա փողոցի երկայնքով՝ թանգարանի հյուսային հատվածում՝ խորհրդարանի շենքի հարևանությամբ գտնվում է Պրահայի պետական օպերայի վիթխարի շենքը։ Պետական օպերայի ներկայացումների մեծամասնությունն իտալական օպերայի ռեպերտուառից են՝ Դոնիզետտի, Ռոսսինի, Վերդի և Պուչինի, հազվադեպ նաև ռուսական, գերմանական և ֆրանսիական ստեղծագործություններ են հանդիպում։

Օպերայի տոմսերի արժեքը  100-1150 ՉԿ է, բալետի տոմսերինը՝ 100-500 ՉԿ։

Լատեռնա Մեգիկա

Ազգային թատրոնի մի ամսն է, թեև տեղակայված է առանձին, հեքիաթային շենքում։ Սա եվրոպական ամենախոշոր թատերաբեմերից է և մուլտիմեդիա թատրոնի առաջավորներից։ Այս հայտնի ժանրը միախառնում է երաժշտությունը, մնջախաղը, բալետը, սյուռեալիզմը և սատիրան՝ ստեղծելով լեզվական խոչընդոտները հաղթահարող մի հզոր մելանժ։

Կալվածքների թատրոն

Օպերա, բալետ, դրամա։ Մոցարտի Դոն Ջիովանի օպերայի պրեմիերան տեղի է ունեցել այստեղ 1787 թվականի հոկտեմբերի 29-ին, որի ընթացքում Մոցարտն ինք էր ղեկավարում նվագախումբը՝ նստած դաշնամուրի առջև։

Տա Ֆանտաստիկա թատրոն

Սա ստեղծագործական, վիզուալ մի աշխարհ է, երևակայության և մոգական լապտերի պոեզիայի մի վայր, որը ձևավորում է Տա Ֆանտաստիկա թատրոնի աշխարհը։ Ահա այս մոտեցումներով (ինչը նշանակում է, որ ներկայացումները հասկանալի են և չունեն լեզվական խոչընդոտներ) է պայմանավորված այս ներկայացումների հաջողությունն ու պահանջարկը  ամբողջ աշխարհում։ Օրինակ՝ ‹‹Ալիսան հրաշքների աշխարհում››, Գուլիվերը ստեղծագործությունները, որոնք բեմադրվեցին ինը տարի առաջ, ունեցան մեծ հաջողություն։ Բեմադրվելուց անմիջապես հետո Գուլիվերը բեմադրվեց նաև Եվրոպական այլ երկրներում։

Բեմադրվում են նաև դրամաներ, մյուզիքլներ, Սև Լույսերի թատրոն։

Խամաճիկների ազգային թատրոն

Խամաճիկների ազգային թատրոնը երկար ավանդույթ ունի Պրահայի զվարճանքների ասպարեզում։ Խամաճիկներն ու դերասանները բեմադրում են դասական օպերաներ, ինչպիսիք են Մոցարտի հայտնի ‹‹օպերաների գլուխգործոց›› Դոն Ջիովանին, ինչպես նաև, ավելի թեթև ներկայացումները, ինչպիսին է օրինակ Կախարդական ֆլեյտայի պատմությունը։ Մեկ այլ շատ հետաքրքիր ներկայացում է Խամաճիկների գալա ներկայացումը, որը այս թատրոնի լավագուն աշխատանքների համադրումն է։ Անպայման այցելեք այս իրական թատրոն՝ դիտելու ներկայացումներ, որոնք ոսվորաբար սկսվում են ժամը 20։00-ին։

Սև լույսերի իմիջի թատրոն

Այցելեք այս թատրոնը, որտեղ պարողները կարտահայտեն իրենց անխոս ու բուռն հուզմունքը և ձեր աչքի առաջ կհաղթահարեն ֆիզիկայի օրենքները։ Երաժշտությունն այստեղ կյանք կտա անշունչին, ողբերգությունը վեր կածվի կատագերգության և անհավատալի կդառնա հավատալի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով