Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայ-չեխական համագործակցության կենտրոն» հիմնադրամի փորձառու թարգմանիչները փաստաթղթային թարգմանչական ծառայություններ են մատուցում Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՉՀ քաղաքացիների և Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ քաղաքացիների համար:

Թարգմանությունները կատարվում են հայերենից չեխերեն, ռուսերենից չեխերեն և հակառակը:

Ծառայությունների մատուցումն իրականացվում է Չեխիայի Հանրապետությունում հավաստագրում անցած, հաստատված կլոր կնիք օգտագործելու իրավունք ունեցող թարգմանիչների կողմից: Մեր բոլոր գործընկերները ունեն մեծ փորձառություն և բարձր մասնագիտական որակներ:

Թարգմանության ենթակա փաստաթղթերի ցանկը`

1. ծննդյան վկայական

2. ամուսնության վկայական

3. չամուսնացած լինելու մասին տեղեկանք

4. տեղեկանք բնակության վայրից

5. չդատվածության մասին տեղեկանք

6. անձնագրային տվյալներ

7. միջնակարգ կրթության վկայական (ատեստատ)

8. բարձրագույն կրթության վկայական (դիպլոմ)

9. դիպլոմի ներդիր (միջուկ)

10. կրթական վկայականների նոստրիֆիկացիայի համար անհրաժեշտ փաստաթղթեր

11. վիզաների երկարաձգման համար անհրաժեշտ փաստաթղթեր

12. կազմակերպությունների գրանցման փաստաթղթեր

13. բժշկական փաստաթղթեր

14. դատական փաստաթղթեր

15. լիազորագիր

16. կտակ

17. նոտարական այլ փաստաթղթեր

Մեր թարգմանիչները կաջակցեն Ձեզ նաև բանավոր (սինխրոն) թարգմանությունների հարցում` ոստիկանությունում, նոտարիատում, դատարանում, ԶԱԳՍ-ում և այլ հաստատություններում: