Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ԻՐԱՎԱԲԱՆԻ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

N

Ծառայություն

1 Համառոտ խորհրդատվություն (30 րոպե տևողությամբ): Եթե առաջացել է արագ խորհրդատվություն ստանալու անհետաձգելի անհրաժեշտություն, մեր մասնագետները կտրամադրեն այն ձեզ` առցանց կամ հեռախոսով:
2 Լիարժեք խորհրդատվություն (1 ժամ տևողությամբ). Խորհրդատվությունն անցկացվում է կազմակերպության գրասենյակում, կամ հաճախորդի համար հարմար կապի այլ միջոցով: Խորհրդատվություն տրամադրում ենք բոլոր հարցերով` իրավաբանական, միգրացիոն և այլ: Իրականացնում ենք նաև իրավաբանական ուղեկցում` ընտանեկան, քրեական, քաղաքացիական, ժառանգական, հողային, միգրացիոն հարցերով հանդիպումներ ժամանակ: Խորհրդատվությունը կարող է տրամադրվել ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր:
3 Ֆինանսական խորհրդատվություն: Չեխիայի Հանրապետությունում բիզնեսի հիմնում, բիզնես գործունեություն, լիցենզիա, հարկային համակարգ, աշխատանքային օրենսդրություն, հաշվապահական խորհրդատվություն, այս բոլոր հարցերը կարող են ուղղվել մեր մասնագետներին, որոնք անհրաժեշտության դեպքում ձեզ կներկայացնեն նաև գրավոր հաշվետվություն: Ծառայությունն մատուցվում է 10-15 աշխատանքային օրվա ընթացքում:
4 Փաստաբանի շտապ կանչ: Պրահայում արտակարգ իրավիճակներում փաստաբանի իրավական աջակցություն և ուղեկցում: Փաստաբանը կծանոթացնի ձեզ ձեր իրավունքների մասին և կօգնի պաշտպանել ձեր իրավունքները:
5 Ուղեկցում ոստիկանություն: Եթե դուք չեք տիրապետում չեխերե լեզվին, սակայն տարբեր հարցերով ոստիկանություն ներկայանալու խնդիր ունեք, ապա մեր իրավաբանները, փաստաբանները և թարգմանիչները կուղեկցեն ձեզ և կցուցաբերեն մասնագիտական օգնություն:
6 Չեխիայի հանրապետության ռեզիդենտների և ոչ ռեզիտենտների համար հարկային հայտարարագրի և անշարժ գույքի մասին հաշվետվության ներկայացում:  Չեխիայի հանրապետությունում անշարժ գույք և այլ ակտիվներ ունեցող անձինք պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնեն հարկային մարմիններին` անկախ այն բանից, թե ինչ նպատակով են տնօրինում իրենց սեփականությունը: Մենք կօգնենք ձեզ ճիշտ հաշվարկել ձեր հարկային պարտավորությունները և սահմանված ժամկետներում ներկայացնել հայտարարագիրը:
7 Փաստաբանի կողմից բյուրոֆաքսի պատրաստում: Գործընկերների, սպասարկող կազմակերպությունների, գործակալությունների ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների (քաղաքապետարան, ոստիկանություն) ծագած խնդիրների և վեճերի դեպքում, մեր փաստաբանները ձեր անունից կգործեն` դրանք հարթելու համար: Սա ամենահարմար տարբերակն է դատական պրոցեսներից զերծ մնալու համար:
8 Ապիլյացիոն հայցերի ներկայացում: Վիզայի մերժման բողոքարկումը հնարավոր է հյուպատոսության կողմից մերժում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում: Փաստաթուղթը կազմվում է փորձառու փաստաբանի կողմից` Չեխիայի միգրացիոն օրենսդրությանը համապատասխան: