Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԿՈՒՐՍ ՊՐԱՀԱՅՈՒՄ

Սույն ծրագիրը հանդիսանում է ամենաինտենսիվ և կարճաժամկետ նախապատրաստական ծրգիրը ԲՈՒՀ ընդունվել ցանկացողների համար:

Ակադեմիական ծրագրի նպատակն է նախապատրաստել դիմորդին ԲՈՒՀ ընդունվելուն, այն է` ընդունելության քննությունների հանձնում, ուսումնառություն ԲՈՒՀ-ում չեխերեն լեզվով և անվճար հիմունքներով:

Ծրագրի ինտենսիվություն – 477 ակադեմիական ժամ չեխերեն + մասնագիտական առարկաներ (դիմորդի ցանկությամբ և ընտրությամբ):

Ծրագրի տևողություն —  Հունվար-հունիս,

Վայր – Պրահա,

Վերջնաժամկետ – 15.11.2018 թ.,

Արժեք – 3000 եվրո (ներառում է չեխերենի ուսուցումը, ուսանողների աջակցման ծրագիրը):

Այս ծրագիրը արդյունավետ է ինչպես մագիստրատուրա` այնպես էլ, տարբեր մասնագիտությունների գծով բակալավրիատ դիմողների համար:

Ինչո՞ւ ընտրել «Կիսամյակային կուրս Պրահայում» ծրագիրը

  • Հանձնել ԲՈՒՀ-ի ընդունելության պետական քննությունը չեխերեն լեզվից (В2 մակարդակ) և սովորել անվճար հիմունքներով:

Ծրագրի ինտենսիվությունը կազմված է այնպես, որպեսզի մեր ուսանողները կարողանան տիրապետել չեխերեն լեզվին ընդամենը մեկ կիսամյակում: Պետական չափորոշիչներով չեխերենի В2 մակարդակ ունենալու համար անհրաժեշտ է 420 ակադեմիական ժամ: Մեր կուրսը նախատեսում է 477 ակադեմիական ժամ, որը առավել քան բավարար է վերը նշված մակարդակը ապահովելու համար:

  • Հասցնել պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և ժամանակին այցելել կուրսերի:

Դուք կարող եք նշված ժամկետներում նախապատրաստել փաստաթղթերի ողջ փաթեթը, ստանալ վիզա և արդեն այս ձմռանը սկսել ուսումը մեր նախապատրաստական կուրսերում:

  • Կրթական ծաղքերի խնայում

Կիսամյակային ծրագրի արժեքը ավելի մատչելի է քան տարեկան կրթական ծրագրինը, ինչը նշանակում է, որ դուք հնարավորություն ունեք էապես կրճատել ձեր ծախսերը:

  • Բնակության ծախսերի կրճատում

Կիսամյակային ծրագրին մասնակցելու դեպքում ուսանողի բնակության հետ կապված ծախսերը կրճատվում են 2 անգամ: Դա վերաբերվում է ինչպես բնակությանը, կրթական ծրագրի արժեքին, այնպես էլ` տրանսպորտին և այլ հարցերին:

  • Խնայել ժամանակը

Կիսամյակային ծրագիրը մեկնարկում է 2019 թ. հունվար ամսին, դա նշանակում է, որ դուք դեռևս ժամանակ ունեք կողմնորոշվելու ապագա մասնագիտության, ԲՈՒՀ-ի և պրոֆիլային առարկաների ընտրության հարցում:

 

*25 տարեկանից բարձր դիմորդների համար գործում են անհատական պայմանագրային պայմաններ:

 

Հավելյալ տեղեկատվություն

Շաբաթական 25-30 ակադեմիական ժամ – դասընթացային ինտենսիվություն: Դասերն անցկացվում են ամեն օր երկուշաբթիից ուրբաթ, բացառությամբ Չեխիայի հանրապետության պետական տոնացույցով սահմանված հանգստյան օրերի, Կրթության նախարարության կողմից սահմանվող հատուկ կրթական հանգստյան օրերի, կրթության, երիտասարդության, սպորտի օրեր, ամանորյա արձակուրդներ (առավել մանրամասն մեր կենտրոնի կրթական ընդհանուր կանոներում):

Ուսումնառություն փոքր խմբերով – կենտրոնի սկզբունքն է անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր ուսանողին: Կենտրոնում գործում է խմբերի ձևավորման հատուկ համակարգ, որի հիմքում դրված է ուսանողների դասակարգումը ըստ նախնական գիտելիքների: Թեսթավորումը պարզում է ոչ միայն ուսանողի լեզու ուսումնասիրելու ունակությունների մակարդակը, այլ նաև տվյալ ուսանողների առավել հարմար ուսուցման մեթոդիկան:

Հեղինակային ծրագրեր – մշակվել են մեր կրթական կենտրոնի մասնագետների կողմից: Ծրագրերը թեստավորվում են յուրաքանչյուր կուրսի արդյունքներով և անհրաժեշտության դեպքում թարմացվում և հարստացվում են նոր մեթոդներով և նյութերով:

Չեխ որակավորված մանկավարժներ – Մեր կենտրոնի դասավանդողները անցել են մի շարք արտասահմանյան վերապատրաստումներ և գրեթե բոլորը տիրապետում են մի քանի օտար լեզունների այդ թվում անգլերեն և ռուսերեն:

Կրթական լավագույն նյութեր – ընտրվում են մեր կենտրոնի մեթոդիստների և դասավանդողների կողմից: Բացի հիմնական նյութերից, ուսանողները օգտագործում են նաև հավելյալ նյութեր` գեղարվեստական գրականություն, մամուլ, հեռուստահաղորդումներ, ֆիլմեր և այլն:

Հավելյալ – ներառվում են այցելություններ ուսանողի կողմից ընտրված ԲՈՒՀ, մասնակցություն լեկցիաներին: Մասնակցությունը այս լեկցիաներին հնարավորություն է տալիս ուսանողին, ոչ միայն առվելի հստակ պատկերացնել իր ապագա կրթական գործընթացը այլ նաև յուրացնել մասնագիտական տերմինալոգիան:

 

Դիմորդների հետ աշխատանքի բաժին

Հեռ. Հայաստան Viber/WhatsApp (+374) 93 96 01 65

Չեխիա (+420) 775 516 283

Skype: ARMENIAN-CZECH COOPERATION CENTER

е-mail: info@armczech.org  կամ  hajchexakanhimnadram@mail.ru

Facebook: https://www.facebook.com/profile.php?id=100022686007499

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով