Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ԿԼԻՄԱ

Պրահան հիանալի քաղաք է տարվա ցանկացած եղանակի։ Այնտեղ շատ շոգ, կամ շատ ցուրտ չի լինում։ Աշխարհագրական դիրքից ելնելով՝ Չեխիան գտնվում է բարեխառն կլիմայական գոտում, և այստեղ տարվա չորս եղանակներն էլ գրեթե միևնույն տևողությունն ունեն։ Միջին ջերմաստիճանն այստեղ՝ ձմռանը  մոտ 0˚C է, իսկ ամռանը՝ 25 ˚C ։ Խորհուրդ կտանք այցելել Պրահա մարտից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, երբ եղանակն այստեղ ամենահաճելին է։

Պրահայի կլիման մայրցամաքային է՝ շոգ ամառներ և ցուրտ ձմեռներ։ Եղանակի վրա շատ են ազդում արևելքի սիբիրյան, իսկ արմուտքից ատլանտյան հոսանքները։ Ամռան ամիսներին ջերմաստիճանը այստեղ կարող է հասնել մինչև 35 ˚C, իսկ ձմռանը 15-25 ˚C ցուրտ։ Մայիսից մինչ սեպտեմբեր միջին ամենաբարձր ջերմաստիճանը 22 ˚C է, իսկ ամենացածրը՝ 12 ˚C, օրական մոտ 7 ժամ պայծառ եղանակով։ Գարունը և ամառը ամենարևոտ եղանակներն են, իսկ մայիսից օգոստոսը՝ ամենաանձրևայինը։ Ձմռանը Պրահայում հազվադեպ է ձյուն տեղում։ Տարվա ընթացքում կանոնավոր կերպով անձրևում է, համեմատաբար ավելի հաճախ գարնանն ու աշնանը և ավելի հազվադեպ ամպրոպներ՝ ամռանը։ Եթե դուք պլանավորում եք այցելել Պրահա ամռանը, ապա կտեսնեք մարդաշատ ռեստորաններ, հյուրանոցներ և զբոսաշրջիկներով լի քաղաք։ Պրահան գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին, անկախ եղանակային պայմաններից։ Նկատի ունեցեք, որ շոգ ժամանակ օդի աղտոտվածության կտրուկ բարձրացումը կարող է վնասել շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց։ Եթե տառապում եք ասթմայով, ապա չմոռանաք վերցնել ձեր ինհալատորը։

Ամանորի ժամանակ եղանակը Պրահայում կարող է լինել շատ ցուրտ, սակայն սա Ամանորյա տոներն անցկացնելու համար շատ հայտնի վայր է, ուր մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս։

Ի՞նչ հագուստ վերցնել Պրահա գնալիս

Նպատակահարմար է վերցնել ամենօրյա հագուստ։ Ամռանը թեթև հագուստ վերցրեք, սակայն պատրաստ եղեք նաև անձրևային եղանակներին։ Գարնանը և աշնանը խորհուրդ է տրվում վերցնել վերարկու կամ հաստ ժակետ, ձմռանը՝ վերարկու, գլխարկ և ձեռնոցներ։

Անպայման վերցրեք ձեզ հետ փոքրիկ հովանոց, հարմարավետ կոշիկներ, որովհետև ոտքով շատ եք զբոսնելու։ Ձեր ոտքերը կարող են շուտ հոգնել, քանի որ շատ փողոցներ պատված են գետնաքարերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով