Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ՁՄԵՌԱՅԻՆ ԱՁԱԿՈՒՐԴՆԵՐ ՊՐԱՀԱՅՈՒՄ

           Զբոսնել Պրահայի զարդարված փողոցներով, համտեսել Սուրբ ծննդյան հյուրասիրություններն ու սովորել չեխերեն, այս ամենը հնարավոր կդառնա մեզ հետ արդեն այս ձմեռ:

ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ ՊՐԱՀԱՅՈՒՄ

ՉԵԽԵՐԵՆ ԼԵԶՈՒ

           Դասընթացը նախատեսված է աշակերտների, ուսանողների (10-25 տարեկան) համար ովքեր ցանկանում են սովորել չեխերեն և ծանոթանալ Չեխիայում կրթությունը շարունակելու հնարավորություններին:  Դասընթացը նախատեսում է չեխերենի դասեր, պրեզենտացիաներ, էքսկուրսիաներ Չեխիայի ԲՈՒՀ-եր, հանդիպումներ այդ ԲՈՒՀ-երի ուսանողների և դասախոսների հետ, էքսկուրսիաներ Պրահայում և Չեխիայում:  Սա հիանալի ընտրություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հետագայում կրթություն ստանալ Չեխիայում:

 

ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ ՊՐԱՀԱՅՈՒՄ

ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ

                 Անգլերեն լեզվի դասընթացը նախատեսված է այն դպրոցականների և ուսանողների համար ովքեր ցանկանում են կատարելագործել անգլերենի իմացությունը, ծանոթանալ եվրոպական մշակույթին, լինել Եվրոպայի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկում` Պրահայում: Դասընթացը վարում են լեզվի կրող մասնագետները ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայինց և Իռլանդիայից:

Դասընթացը ներառում է շաբաթական 10 ժամ անգլերենի ուսուցում (բանավոր խոսքի մշտական պրակտիկա, ինտերակտիվ դասաժամեր):

Դասընթացի նպատակը – անգլերեն բանավոր խոսքի ընկալման որակների կատարելագործում և լեզվական արգելքի հաղթահարում:

Դասընթացները կազմակերպվում են օրվա առաջին կեսին, որից հետո Ձեզ սպասվում են էքսկուրսիաներ և  այլ միջոցառումներ:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԻՆՏՆԵՍԻՎՈՒԹՅՈՒՆ

  • Անգլերենի դասընթաց – 10 ակադեմիական ժամ,
  • Չեխերենի դասընթաց – չեխերենի 10 ակադեմիական ժամՙ
  • Թրեյնինգներ և խմբակային խաղեր
  • Մասնագիտական կողմնորոշման թեստ:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

  • էքսկուրսիաներ Պրահայում  (Pražský hrad, Katedrála sv. Víta, Václava a Vojtěcha, Zlatá ulička, Malá Strana, Karlův most, Václavské náměstí, Vyšehrad)
  • 2 օր ամենամեծ լեռնադահուկային կուրորտներից մեկում
  • էքսկուրսիա «Գիշերային Պրահա»
  • այցելություն Լիբերեցի կենդանաբանական այգի
  • այցելություն Մլադա Բոլեսլավ քաղաք (Շկոդա ամվտոմեքենաների թանգարան)
  • ծրագրի պրեզենտացիա
  • այցելություն Չեխիայի ԲՈՒՀ-եր
  • տոնական երեկույթ:

 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • նվազագույն տարիք – 10 տարի,
  • առավելագույն տարիք – 25 տարի
  • գործող անձնագիր
  • կապ երկու ծնողների կամ խնամակալների հետ (անչափահասների դեպքում) նոտարով հաստատված թույլտվություն,

 

ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԸ

Ծրագրի արժեքում 790€  ներառված են`

  • կրթական ծրագիրը
  • այցելություն Պրահայի ԲՈՒՀ-եր
  • բնակություն ուսանողական հանրակացարանների 2-3 տեղանոց համարներում
  • 3 անգամյա սնունդ (ըստ ծրագրի)
  • էքսկուրսիոն ծրագիր Չեխիայում
  • ուսումնական նյութեր
  • մասնագիտական կողմնորոշման թեստ
  • սերտիֆիկատ
  • դիմավորում և խմբակային տրանսֆեր օդանավակայանից
  • SIM — քարտ
  • կոորդինատորների խմբի ուղեկցում
  • վիզային աջակցություն
  • տրանսպորտ Պրահայում

Արժեքում ներառված չեն`

  • հյուպատոսական ծախսեր
  • առողջապահական ապահովագրություն
  • անհատական տրանսֆեր
  • էքսպրես փոստի ծառայություններ
  • ինքնաթիռի տոմս
  • Ski Pass (40/45 եվրո)
  • այլ ընթացիկ ծախսեր:

*Ծրագրի որևէ բաղադրիչից հրաժարումը հնարավոր չէ:

**Վճարումը պետք է կատարված լինի մինչ կենտրոնի կողմից հրավերի ստացումը:

 

 ՎԻԶԱ

Ուսանողի համար ձևակերպվում է կարճաժամկետ վիզա: Չեխիայի դեսպանատանը (հյուպատոսությունում) վիզայի ուսումնասիրման ժամկետն է 10 օր: Վիզան ստանալու գործընթացը քննարկվում է մասնակից հետ անհատապես և պայմանավորված է քաղաքացիության երկրով:

Ծրագրին մասնակցելու համար վիզայի ձևակերպման անհրաժեշտ փաստաթղթերի ստանդարտ փաթեթը`

  • անձնագիր, որի վավերականության ժամկետը դասընթացի ավարտից հետո դեռ նվազագույնը 3 ամիս էլ ուժի մեջ կլինի,
  • դասընթացին գրանցման և բնակության վայրի առկայության մասին հաստատում (տրամադրում է կենտրոնը),
  • Չեխիայի մուտքի արտոնագիր ստանալու համար անկետայի լրացում,
  • ապահովագրություն շրջագայության ողջ ընթացքի համար,
  • ծնողների` նոտարով հաստատված թույլտվություն առ այն, որ երեխան կարող է մեկնել արտերկիր (անչափահասների համար),
  • 3 լուսանկար 3,5 х 4,5 սմ
  • հովանավորչական նամակ ծնողներից որևէ մեկից, որտեղ ծնողը պարտավորվում է վճարել երեխայի բոլոր ծախսերը:

*Առանձին դեպքերում փաստաթղթերի փաթեթի կազմը կարող է փոփոխվել:

**Այն երկրների քաղաքացիների համար, որտեղ գործում է ազատ մուտքի իրավունք ԵՄ տարածք, վիզա չի պահանջում: Բավարար է ունենալ այցելության նպատակը հաստատող փաստաթղթերի փաթեթ` տրամադրված մեր կենտրոնի կողմից (որպես կանոն սկան — պատճեններ էլ. փոստով):

*** Չեխիայում վիզայի երկարացում հնարավոր չէ: Սույն վիզայով հնարավոր չէ աշխատել կամ զբաղվել գործարարությամբ: Վիզայի ստացման հետ կապված հարցերը քննարկվում է դիմողի հետ անհատապես` պայմանավորված գտնվելու վայրով:

 

 ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԴԱՍԵՐԸ

Դասընթացներն անցկացվում են 10-14 հոգանոց խմբերի համար երկուշաբթիից ուրբաթ` առավոտյան: Սկզբում ուսանողները հանձնում են նախնական թեսթ: Այնուհետ ձևավորվում են խմբեը` ըստ տաիքի և լեզվի իմացության մակարդակի:

Դասերն անցկացվում են ժամանակակից համալսարանական կամպուսներում, որտեղ կան բոլոր հարմարությունները:

 

ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԱՆՑՎԵԼ

  • Դուք պետք է պատկանեք 10-25 տարիքային ցենզին: Չնայած այն հանգամանքին, որ տարիքային ցենզը բավականին լայն է, այնուամենայնիվ մասնակիցները սովորում են իրենց տարիքային խմբերում:
  • Գործող կենսաբանական անձնագրի առկայություն:
  • Ինչ վերաբերում է անչափահաս երեխաներին, ապա անհրաժեշտ է երկու ծնողների (խնամակալի) համաձայնությունն ու մշտական կապը մեզ հետ: Համապատասխան թղթաբանությունը կազմակերպելու համար:
  • Մասնակիցների համար ձևակերպվում է կարճաժամկետ վիզա, դեսպանատանը վիզայի ուսումնասիրման ժամկետը 10 օր է:

 

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Մեր ուսանողները բնակվում են Պրահայի Տնտեսագիտական համալսարանի հարմարավետ հանրակացարաններում: Հանրակացարանը գտնվում է հիմնական մասնաշենքի հենց կողքին (ոտքով 5 րոպե):

 

ՈՒ՞Մ ԴԻՄԵԼ, ԵԹԵ ՀԱՐՑԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՑԵԼ

Փաստաթղթային պորտֆոլիոյի կազման ժամանակ մեր մասնագետները տրամադրում են խորհրդատվություն բոլոր հարցերի շուրջ: Այցելության ընթացքում Ձեզ անընդմեջ ուղեցելու են լիցենզավորված կոորդինատորները, որոնց հետ դուք նույնպես կարող եք խորհրդակցել ցանկացած հարցով:

 

Մեր կոորդինատորների խումբը

Կոորդինատորները ոչ միայն ուղեկցում են մասնակիցներին ամենուր այլ նաև բնակվում են նրանց հետ, ինչը երաշխավորում է մասնակիցների 24 ժամյա հսկողությունն ու անվտանգություն:

Կոորդինատորները 6 ամիս վերապատրաստում են անցնում Կուրատորների մասնագիտական դպրոցում և ունեն համապատասխան սերտիֆիկատ:

 

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ ԵՎ ԱՐԺԵՔԸ

Տևողություն – 2-9 հունվար 2019 թ. (7 օր)

Արժեք — 790 €

Գրանցման վերջնաժամկետ – 1.12..2018 թ.

 

ԳՐԱՆՑՎԵԼ

Դիմորդների հետ աշխատանքի բաժին

Հեռ. Հայաստան Viber/WhatsApp (+374) 93 96 01 65

Չեխիա (+420) 775 516 283

Skype: ARMENIAN-CZECH COOPERATION CENTER

е-mail: info@armczech.org

hajchexakanhimnadram@mail.ru

Facebook https://www.facebook.com/profile.php?id=100022686007499

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով