Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ ՉԵԽԻԱՅՈՒՄ

Ի շնորհիվ Բոլոնիայի գործընթացի ԱՊՀ անդամ երկրների ուսանողները ևս հնարավորություն ունեն իրենց կրթությունը շարունակել Եվրոպայի ցանկացած կետում: Իհարկե, դա միակ դրական կողմը չէ, օրինակ, ուսանողների փոխանակման ծրագրերի շրջանակներում կրթություն ստանալու, աշխատանքային միջազգային փորձի ձեռք բերման և Եվրոպայում աշխատանքի տեղավորվելու հնարավորությունները համալրում են արտերկրում ստացած կրթությունից ձեռք բերվող առավելությունների շարքը: Մագիստրոսի կոչում հնարավոր է ստանալ նաև ՀՀ ԲՈՒՀ-երում, սակայն պահանջկոտ երիտասարդները, ովքեր նպատակաուղղված են անձնական և մասնագիտական աճ ապահովել, գերադասում են իրենց կրթությունը շարունակել արտերկրի համալսարաններում:

2017 թվականին Չեխիայում մագիստրոսական ծրագրերին մասնակցել են ավելի քան 8000 օտարերկրացի ուսանողներ: Նրանց գրեթե 90%-ը կրթություն են ստանում չեխերեն լեզվով, հետևաբար, նաև անվճար հիմունքներով:

 

Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՄԱՆԱԼ ՉԵԽԻԱՅՈՒՄ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մագիստրատուրա դիմող օտարերկրացի դիմորդներին առաջադրվող հատուկ պահանջներն են`

  • բակալավրի դիպլոմի ճանաչում Չեխիայի Կրթության նախարարության կողմից (նոստրիֆիկացիա),
  • չեխերենի B2 մակարդակի իմացության վկայական, կամ չեխերեն լեզվի քննության հանձնում:

 Մագիստրոսական ծրագրերի տևողությունը — 2-6 տարի:

Կրթության ձևաչափերը — առկա (ուսանողական վիզա ստանալու հնարավորությամբ), կամ համակցված:

Դիմումների ընդունման ժամկտները — փետրվար կամ ապրիլ ամիսներ:

Ընդունելության քննությունները — գրավոր թեստեր, կամ բանավոր հացազրույցներ:

Անվճար սովորելու հնարավորությունը — կրթությունը չեխերենով անվճար է, կրթությունը անգլերենով` վճարովի (2000-6000 եվրո տարեկան):

Նախապատրաստումը — Մեր կենտրոնը իրականացնում է լեզվական և մասնագիտական նախապատրաստական համալիր ուսուցում, ինչպես նաև տրամադրում է աջակցություն դիպլոմի նոստրիֆիկացիայ հետ կապված հարցերում:

 

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 Բազմաթիվ ուսանողներ աշխարհի տարբեր ծայրերից ընտրում են Չեխիայի համալսարանների կողմից առաջարկվող մագիստրոսական ծրագրերը հետևյալ հիմնական պատճառներով` 

  • Կրթության որակ Չեխական համալսարանների դիպլոմները ճանաչվում և հեղինակություն են վայելում ողջ աշխարհում: Չեխական ԲՈՒՀ-երը առջարկում են որակյալ կրթություն, սերտորեն համագործակցում են աշխարհի խոշորագույն միջազգային կազմակերպությունների հետ, ակտիվ կերպով զարգացնում են միջազգային կապերը` ինչը հնարավորություն է տալիս մասնակցել ուսանողների փոխանակման միջազգային հայտնի ծրագրերին և մասնակցել աշխարհահռչակ մասնագետների դասախոսություններին:
  • Ծրագրերի ընտրության բազմազանություն — Չեխիայի համալսարանները իրենց ուսանողներին առաջարկում են Կրթության նախարարության կողմից արտոնագրված ավելի քան 1000 մագիստրոսական ծրագրեր: Բացի այդ ուսանողները կարող են համատեղել մի քանի կրթական ծրագրեր և կրթության ավարտին ստանալ ոչ թե մեկ, այլ երկու դիպլոմ` տարբեր մասնագիտությունների գծով:
  • Համալսանաերի մեծ մասը ներառված են աշխարհի թոփ համալսարանների ցանկում — QS World University Rankings-ը ամեն տարի ընտրում է աշխարհի լավագույն 800 համալսարաններ, որոնցից 5-ը չեխական համալասարաններ են:
  • Անվճար կրթություն չեխերենով — ի տարբերություն այլ եվրոպական երկրների Չեխիան օտարերկրացի ուսանողներին բացառիկ հնարավորություն է ընձեռում կրթություն ստանալ անվճար հիմունքներով, սա վերաբերվում է ինչպես բակալավրիատին, այնպես էլ` մագիստրատուրային: Կարևոր պայման է հանդիսանում` չեխերեն լեզվի В2 մակարդակի իմացությունը, որը հնարավոր է ձեռք բերել լեզվի ուսոցման կիսամյակային կամ տարեկան ծրագրերին մասնակցելով:
  • Մասնագիտությունը փոխելու հնարավորություն — Չեխիայում պարտադիր չէ շարունակել մագիստրոսական կրթությունը հենց այն մասնագիտության գծով, որով բակալավրի կոչում եք ստացել: Ուսանողը իրավունք ունի, կամ փոխել մասնագիտությունը և գիտելիքներ ստանալ իր համար լրիվ նոր բնագավառի վերաբերյալ, կամ խորացնել գիտելիքները արդեն իսկ ձեռք բերված մասնագիտության գծով:
  • Նվազագույն պայմաններ ընդունելության համար — առաջին հերթին օտարերկրացի դիմորդին անհրաժեշտ է նոստրիֆիկացիայի ենթարկել բակալավրի դիպլոմը: Այս գործընթացը հնարավորինս պարզեցված է և մեծամասամբ անցկացվում է առանց հավելյալ քննություններ հանձնելու: Երկրոդ կարևորագույն փաստաթուղթը պետական սերտիֆիկատն է, որը կվկայի չեխերենի В2 մակարդակի իմացության մասին: Գումարի և ժամանակի խնայման հարցում ձեզ կօգնեն մեր կիսամյակային դասընթացները:

Եվ վերջում ուսանողից պահանջվում է հաջող հանձնել ընդունելության քննությունները: Հաճախ, մագիստրատուրա ընդվունվելիս, ստուգվում են նաև գիտելիքները կոնկրետ մասնագիտության գծով: Համալսարանները նախապես հրապարակում են քննությունների ընթացքում շոշափվող թեմաների ցանկը, այդպիսով մասնագիտությունը փոխել ցանկացող ուսանողին հնարավորություն է տրվում, նախապատրաստվել հարցազրույցին կամ թեստի հանձմանը:

 

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՆՉՊԻՍԻ՞ ՏԵՍԱԿՆԵՐ ԿԱՆ 

Բակալավրիատի հիմքով մագիստրատուրա կամ «շարունակական» մագիստրատուրա / Navazující magisterské studium — իրենից ներկայացնում է շարունակական կրթություն բակալավրի ատիճանը ստանալուց հետո: Դիմել կարող են այն ուսանողները, որնց անցած բակլավրիատի ծրագիրը բոլոր չափանիշներով համապատասխանում է առաջարկվող մագիստրոսական ծրագրի պահանջներին: Կրթության տևողությունը 1-3 տարի է: Կրթական ծրագիրն ավարտելուց հետո տրվում է Mgr. (մագիստրոսի) կամ Ing. (ինժեների) կոչում:

Մագիստրատուրա / Magisterské studium — ուսումնառության տևողությունը,  պայմանավորված մասնագիտությամբ, 4-6 տարի է: Ավարտելով շրջանավարտը ստանում է Mgr., MgA. (արվեստի մագիստր), Ing. (ինժեներ), Ing. arch. (ինժեներ-ճարտարապետ), MUDr. (բժիշկ), MDDr. (ատամնաբույժ), MVDr. (անասնաբույժ) կոչոմները:

 

Ո՞Ր ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ ԿԱՐԵԼԻ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ

Չեխիայի համալսարանները կիրառում են մագիստրատուրայի  ընդունելության տարաբնույթ ռազմավարություն: Որոշները ընդունում են միայն իրենց ծրագրով բակալավրի կոչում ստացած ուսանողներին, հաճախ նաև առանց ընդունելության քննությունների: Մյուսները պահանջում են ավարտած ԲՈՒՀ-ի բակալավրի ծրագրի լիարժեք համադրություն իրենց մագիստրոսական ծրագրին: Սակայն, համալսարանների գերակշիռ մասը կոշտ պահանջներ չեն ներկայացնում, օրինակ սոցիոլոգիա մասնագիտության բակալավրի կոչման դեպքում հնարավոր է դիմել հոգեբանության մագիստոսական ծրագրերին մասնակցելու համար:

Ներքոգրյալ համալսարանները կիրառում են վերջին ռազամավարությունը և առաջարկում են ամենատարածված կրթական հինգ ուղղություններից մի քանիսը – տնտեսագիտություն, իրավունք, մեքենաշինություն, իմֆորմատիկա, և բժշկություն:

Տնտեսագիտություն

Տնտեսագիտության գծով մագիստրատուրա կարող են ընդունվել նաև ոչ տնտեսագիտական ուղղություն ունեցող բակալավրը: Որպես կանոն, ուսանողները պետք է հանձնեն տնտեսագիտության հիմունքներ, այնուհետ յուրացնեն տնտեսագիտության հիմնական սկզբունքները, արդեն կրթական պրոցեսի ընթացքում: Այդ համալսարանների շարքին են դասվում`

  • Մասարիկի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (Ekonomicko-správní fakulta Masarykovy univerzity) – տնտեսագիտության և մասնագիտական առարկաների թեստ:
  • Տնտեսագիտական համալսարանը (Vysoká škola ekonomická) — բոլոր ֆակուլտետներում թեստ տնտեսագիտությունից և մասնագիտական առարկաներից, իսկ որոշ մասնագիտությունների դեպքում, նաև թեստ օտար լեզվից (երբեմեն պահանջվում է մի քանի լեզու ներառյալ մայենի լեզուն):
  • Մանդելյաի համալսարան, Չեխիայի գյուղատնտեսական համալսարանում (ČZU) — տնտեսագիտական ֆակուլտետ:
  • Պարդուբիցեի համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ (Fakulta ekonomicko-správní Univerzity Pardubice):
  • Բանկային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ (Ekonomická fakulta Vysoké školy Báňské – Technické univerzity Ostrava):

Իրավագիտություն

Որպես կանոն մասնագիտությունները առաջարկվում են միայն հնգամյա կրթության տեքսով, “navazující magisterské” հանդիպում է հազվագյուտ և այլն էլ միայն իրավականին մոտ ուղղությունների դեպքում:

  • Պալացի համալսարան Օլոմոուցում իրավագիտության ֆակուլտետ (Právnická fakulta Univerzity Palackého v Olomouci) — բակալավիր կոչում ունեցողներին առաջարկում է կրթություն մագիստրատուրայում «ոչ իրավական» մասնագիտությունների գծով (Եվրոպական հետազոտություն Եվրոպական իրավունքի գծով):
  • Բանսկի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ (Ekonomická fakulta Vysoké školy báňské) –  Օստրավայի տեխնիական համալսարանը առաջարկում է ձեռնարկատիրական էկոնոմիկա և իրավունք մասնագիտությունը:
  • Տնտեսագիտական համալսարան (Vysoká škola ekonomická) միջազգային հարաբերությունների ֆակուլտետ (Fakultě mezinárodních vztahů) — առաջարկում է ձեռնարկատիրական էկոնոմիկա և իրավունք, ձեռնարկատիրություն և իրավունք ինչպես նաև առևտրային և միջազգային տնտեսական իրավունք (Obchodní a mezinárodní hospodářské právo):

Մեքենաշինություն

Որոշ համալսարաններ պահանջում են տեխնիկական դիպոմի առկայություն, որոշներում էլ բավարար է ուղակի ընդունելության քննությունների հաջող հանձնումը:

  • Օստրավայի տեխնիկական համալսարան (Vysoká škola báňská – Technická univerzita v Ostravě) – պահանջում է տեխնիկական թեքումով բակալավրի դիպլոմ:
  • Տեխնիկական համալսարան Լիբերեցում (Technická univerzita v Liberci) — բավար կլինի հաջող հանձնել ընդունելության քննությունները մեխանիկա առարկայից (տեխնիկական դիպլոմի առկայությունը պարտադիր չէ):
  • Տեխնիկական համալսարան Բռնոյում (Vysoké učení technické v Brně) — տարբեր ֆակուլտետներում տարբեր պահանջներ են ներկայացվում: Մեքենաշինության ֆակուլտետում (Fakulta strojního inženýrství) պահաջվում է տեխնիկական, ֆիզիկամաթեմատիկական կամ բնագիտական գիտությունների գծով կրթություն:
  • Տեխնիկական համալսարան Պրահայում (České vysoké učení technické v Praze) —  դիպլոմի հետ կապված հատուկ պահանջներ չի ներկայացնում, սակայն մագիստրատուրա ընդունվելու համար պահանջում է բակալավրիատում ուսումնառվաց առարկաների ցանկը և ընդունելության քննությունների հանձնում:

Իմֆորմատիկա (IT տեխնոլոգիաներ)

  • Բռնոյում Տեխնիկական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ (Fakulta informačních technologií VUT v Brně) — անհրաժեշտ է հանձնել ընդունելության քննություն ինֆորմատիկայից:
  • Պարդուբիցեի տնտեսագիտական հմալասարանի տնտեսագիտական ֆակուլտետ (Fakulta ekonomicko-správní Univerzity Pardubice) — առաջարկվում են հետևյալ մասնագիտությունները` Ինֆորմատիկա հասարակական ոլորտում, տարածաշրջանային տեղեկատվական մենեջմենթ:
  • Բռնոյում Մասարիկի համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետ (Fakulta informatiky Masarykovy univerzity) — բոլոր մասնագիտությունների գծով:
  • Օստրավայի տեխնիկական համալսարան (Vysoká škola báňská – Technická univerzita v Ostravě) — առաջարկում է հետևյալ մասնագիտությունները` համակարգային ինժեներիա և իֆորմատիկա, իսկ բնական գիտությունների ֆակուլտետը հնրավորություն է տալիս ընդունվել առանց քննության:

Բժշկություն

Ավանդական ուսուցումը մագիստրատուրայում բժշկական մասնագիտությունների գծով տևում է 6 տարի: Այնուամենայնիվ, հնարավոր է կրթություն «շարունակական» մագիստրոսական ծրագրերի շրջանակներում հետևյալ մասնագիտությունների գծով` ֆիզիոթերապիա, սննդաբանություն, ինտենսիվ թերապիա, օպտոմետրիա, ադդիկտոլոգիա և այլն: Այս մասնագիտությունները ներկայացված են Կառլովի համալսարանի 1-ին բժշկական ֆակուլտետում (Univerzita Karlova, 1. lékařská fakulta), ինչպես նաև Բռնոյում Մասարիկի համալասարանի բժշկագիտության ֆակուլտետում (Masarykova univerzita, Lékařská fakulta):

Այսպիսով, ինչպես նախապատրաստվել Չեխիայում մագիստրատուրա ընդունվելուն

Օպտիմալ տարբերակ կարող է հանդիասնալ կիսամյակային կուրսի ընտրությունը: Կուրսը նախատեսում է չեխերենի 477 ակադեմիական ժամ այն դեպքում, երբ ըստ չափորոշիչների նախատեսված է 420 ակադեմիական ժամ: Ըստ ցանկության կարող եք ընտրել նաև մասնագիտական առարկաններ:

Ունե՞ք հարցեր: Դուք միշտ կարող եք դիմել մեր կենտրոնի դիմորդների հետ աշխատանքի բաժնի  խորհրդատուներին և ստանալ սպառիչ պատասխաններ:

Դիմորդների հետ աշխատանքի բաժին  

Viber/WhatsApp/Telegram: (+374) 93 960 165

Չեխիա: +420 775 516 283
Skype: ARMENIAN-CZECH COOPERATION CENTER,

е-mail: info@armczech.org.

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով