Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ՄԱՍԱՆԳԻՏԱԿԱՆ (ՊՐՈՖԻԼԱՅԻՆ) ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Մեր կենտրոնը, ի լրումն չեխերեն լեզվի դասընթացների, առաջարկում է նաև հատուկ մասնագիտական տերմինալոգիայի ուսուցում և մասնագիտական առարկաների նախապատրաստական դասընթացներ` ընդունելության քննություններ հանձենելու համար:

Կենտրոնի ուսանողները կարող են ընտրել պրոֆիլային նախապատրաստում` առաջնորդվելով նախընտրած մասնագիտությամբ և նախընտրած ԲՈՒՀ-ի կողմից առաջադրվող պայմաններով:

Մասնագիտական տերմինալոգիայի ուսուցման ծրագիր

Ծրագիրը ներառում է 150 ժամ մասնագիտական հատուկ բառապաշարի ուսուցում, ինչը հնարավորություն է ընձռում ուսանողին` առավել գիտակցված նախապատրաստվել ապագա մասնագիտություն ստանալուն:

Մասնագիտություններ`

  • տեխնիկական մասնագիտություններ
  • տնտեսագիտության հիմունքներ
  • բնագիտական առարկաներ
  • հասարակագիտություն
  • մշակույթի պատմության հիմունքներ

և այլն:

Մասնագիտական տերմինալոգիայի ուսուցումը ներառված է STANDART (910 ժամ) և  COMPLEX (1120 ժամ) ծրագրերի արժեքում:

SMART (600 ակադեմիական ժամ) ծրագրին մասնակցող ուսանողները Չեխիա ժամանելուց հետո կարող են իրենց ցանկությամբ ձեռք բերել մասնագիտական տերմինալոգիայի հավելյալ պարապմունքներ:

Մասնագիտական նախապատրաստական ծրագիր

 Մեր կենտրոնի ուսանողները իրենց ընտրած մասնագիտությանը համապատասխան կարող են ընտրել պրոֆիլային նախապատրաստական կուրսեր` հետևյալ մասանգիտությունների գծով`

  • ստեղծագործական մասնագիտություններ (դիզայն, ճարտարապետություն, գեղանկարչություն, անհատական ծրագրեր)
  • տնտեսագիտական մասնագիտություններ (առավել մանրամասն այստեղ)
  • տեխնիկական մասնագիտություններ
  • բժշկական մասնագիտություններ  (բժշկական և ոչ բժշկական)
  • բնագիտական մասնագիտություններ և հասարակագիտություն
  • կուրսեր նախընտրած պրոֆիլով մագիստրատուրա ընդունվելու համար:

Կուրսերի ընտրության ժամանակ անհրաժեշտ է ի նկատի ունենալ այն հանգամանքը, որ այս առարկաները անհրաժեշտ են ոչ միայն ընդունելության քննությունները բարեհաջող հանձնելու, այլ նաև հետագա արդյունավետ կրթության համար:

Պրոֆիլային առարկաների աժեքը (€)

Դասավանդողներ – փորձառու մանկավարժներ, որոնք դասավանդում են Չեխիայի դպրոցներում և ԲՈՒՀ-երում և տիրապետում են Չեխիայի և ԱՊՀ երկրների կրթական համակարգի տարբերությունների առանձնահատկություններին:

Դասավանդողներից բացի նախապատրաստական ծրագրերին որպես խորհրդատուներ մասնակցում են նաև մեր շրջանավարտները, որոնք ներկայումս հանդիսանում են տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ:

Կրթական նյութեր – ԲՈՒՀ-երի կողմից հրատարակված ուսումնական ձեռնարկներ, ընդունելության քննություններին նախապատրաստվելու համար անհրաժեշտ այլ նյութեր, նախորդ տարիների ընդունելության թեսթեր և քննական նյութեր, մեր կենտրոնի կողմից մշակված նյութեր:

 

Դիմորդների հետ աշխատանքի բաժին

Հեռ. Հայաստան Viber/WhatsApp (+374) 93 96 01 65

Չեխիա (+420) 775 516 283

Skype: ARMENIAN-CZECH COOPERATION CENTER

е-mail: info@armczech.org  կամ  hajchexakanhimnadram@mail.ru

Facebook: https://www.facebook.com/profile.php?id=100022686007499

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով