Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՐՁՈՒՅԹ

Եթե դուք ցանկություն ունեք մեքենա վարձել Պրահայում, ապա աչքի անցկացրեք հետևյալ չորս հիմնական վարձակալական ընկերությունները։ Եթե ցանկանում եք վարձել ամենաէժանը, ապա անպայման փնտրեք մի քանի ընկերություններում, որովհետև ընկերություններում գները տարբեր են։ Կարող եք գտնել մեքենաներ սովորականից 70% իջեցված գնով, ինչպես նաև հատուկ առաջարկներ։ Hertz-ը և այլ ցանցեր օդանավակայանում դիմավորման ծառայություն ունեն , թեև այս ծառայության համար դուք պետք է լրացուցիչ վճարեք։ Կարող եք կազմակերպել նաև ձեր տեղափոխությունը դեպի հյուրանոց, սովորաբար, առանց լրացուցիչ վճարի։ Եթե որոշեք մեքենա վարձել այս միջազգային ընկերությունից, ապա ստիպված կլինեք կրկնակի վճարել, համեմատած տեղական ընկերությունների հետ։

Hertz

Առաջարկում է կարճաժամկետ և երկարաժամկետ վարձույթ, կարող է կազմակերպել նաև Hertz-ի ցանկացած այլ գրասենյակում ողջ աշխարհում։

A-Rent Car

A-Rent Car-ը համաշխարհային Thrifty Car Rental համակարգի մասն է, անկախ ֆրանշիզերների ցանց, որը մեքենաների վարձույթի ծառայություններ է մատուցում։

Avis

Avis վարձույթի համակարգը և նրա դուստր ընկերություններն աշխարհում գրավում են երկրորդ տեղը մեքենաների վարձույթի բիզնեսում, սպասարկելով ինչպես գործարար, այնպես էլ հանգստի մեջ գտնվող հաճախորդներին։

Budget Car Rental

Մեքենաների վարձույթի միջազգային գործակալություն, որը մասնաճյուղեր ունի Պրահայի կենտրոնում և Բռնոյում, ինչպես նաև Պրահայի և Բռնոյի օդանավակայանում։ Տրամադրում են սկսած Օպելից մինչև մինիվեն մեքենաներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով