Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

N Ծառայություններ
1 Մանրամասն խորհրդատվություն: Ժամանակավոր կեցության թույլտվություն, կրթություն, բուժում, բիզնես, կրթական վիզա, անշարժ գույք, ամուսնություն, երեխայի ծնունդը և այլն: Խորհրդատվությունները տևում են մեկ ժամ և անցկացվում են կազմակերպության գրասենյակում կամ ձեզ համար հարմար ցանկացած կապի այլ միջոցով:
2 Չեխիայում ուսանելու հիմքով բնակության վայրի տրամադրում` 180 օր և ավել ժամկետով: Արժեքը ներառում է խորհրդատվությունը, ինչպես նաեւ հյուպատոսական վճարները, փաստաթղթերի թարգմանումը և Չեխիայի Հանրապետություն ժամանելուն պես, գրանցման համար ոստիկանություն ներկայանալու ընթացքում ուղեկցումը: Սա բնակության վայրի ժամանակավոր  թույլտվություն չէ, սակայն հնարավորություն է ընձեռում երկարացնել բնակության վիզան առանց Չեխիայի հանրապետությունից մեկնելու անհրաժեշտության:
3 Ընտանիքի վերամիավորման միջոցով ժամանակավոր բնակության թույլտվության ձեռք բերում: Ընտանիքի վերամիավորումը հնարավոր է ուղիղ ազգակցական կապի (երեխաներ, ծնողներ), կամ Չեխիայի քաղաքացու հետ ամուսնության հիման վրա:
5 Չեխիայում ծնված երեխայի համար քաղաքացիություն ձեռք բերում:
6 Ժամանակավոր բնակության թույլտվության երկարաձգում, կազմակերպվում է առանց Չեխիայի Հանրապետության սահմանը հատելու: Այն իրականացվում է վիզայի ժամկետը լրանալուց 120 օր առաջ: Ծառայությունը ներառում է խորհրդատվություն անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ, ինչպես նաև միգրացիոն ոստիկանություն ուղեկցում:
7 Դուք հնարավորություն ունեք ուսանողական վիզայի հիմքով ստանալ ժամանակավոր բնակության իրավունք` աշխատելու իրավունքով: