Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ՉՎԵՐԹՆԵՐ

Ցածր սակագներով ավիաուղիները ստիպել են հիմնական եվրոպական ավիաուղիներին իջեցնել գները, որի արդյունքում երկիր այցելելն առավել մատչելի է դարձել։ Թռիչքների քանակի ավելացմամբ ավելացել է նաև Պրահա այցելուների քանակը։ Ցածր սակագնով ավիաուղիներից օգտվելիս այժմ կարելի է ձեռք բերել չվերթներ դեպի Պրահա ընդամենը 40 եվրոյի սահմաններում։

Ցանկալի է օգտվել ցածր սակագներով ավիաուղիներից, սակայն պետք է հիշել, որ դրանք մատչելի են այն դեպքում, երբ դուք տոմսը պատվիրում եք նախորոք և, եթե ինքնաթիռում անվճար սնունդ և ըմպելիք չի մատուցվում։  Տոմսերը դուք ձեռք եք բերում անմիջապես ավիաուղիներից, այսպիսով չվճարելով միջնորդավճար։ Արձակուրդ պլանավորելիս, առաջին հերթին, ստուգեք ցածր սակագներով ավիաուղիների առաջարկները, այնուհետև համեմատեք և կկողմնորոշվեք՝ ընտրել ձեր ճանապարհորդական  գործակալի առաջարկած փաթեթը, թե պատվիրել չվերթներ ու հյուրանոցը առանձին։
Չվերթներ Մեծ Բրիտանիայից մատչելի գներով

Easyjet – Բրիստոլից, Արևելյան Միդլենդից, Ստանսթեդից և Գեթուիքից։ 

BmiBaby Բիրմինգհեմից, Բելֆաստից, Արևելյան Միդլենդից և Մանչեստրից։

Wizz Air — Չվերթներ Լոնդոն Լյութոնից կամ Լիվերպուլից Պրահա։ 

Jet2  — չվերթներ Լիդսից Բրեդֆորդ և Էդինբուրգ։ 

Ryan Air – չվերթներ Բիրմինգհեմից։ Մեկ ուղղությամբ չվերթներ Լոնդոն Ստանսթեդից Բռնո (երկրորդ ամենամեծ քաղաքը Չեխիայում, 200 կմ հեռու Պրահայից) սկսած 20 ֆունտից՝ ներառյալ հարկերը։ 

GermanWings – չվերթներ Լոնդոն Ստանսթեդից 

Այլ չվերթներ Մեծ Բրիտանիայից

Չեխական ավիաուղիներ (Czech Airlines) – չվերթներ Լոնդոնից և Մանչեստրից (ինչպես նաև Դուբլինից)։

BA – չվերթներ Լոնդոնի Հիդրո օդանավակայանից Պրահա սկսած 120 ֆունտից, ներառյալ հարկերը։ 

Այլ ավիաուղիներ ցածր գներով

KML.com – Մեծ Բրիտանիայի ցանկացած քաղաքից՝ սկսած 199 ֆունտից։

AirEuropa – Մադրիդից Պրահա, վերադարձը՝ սկսած 102 եվրոյից։

AirBerlin – կարող եք թռչել Մանչեստրից և Լոնդոնից դեպի Վիեննա կամ Նյուրենբերգ և այնուհետև գնացքով մեկնել Պրահա։

AerLingus – չվերթներ Դուբլինից։

Brussels Airlines – չվերթներ Բրյուսելից Պրահա ընդամենը 50 եվրոյով։

Cimber Air – չվերթներ Դանիայից՝ Կոպենհագեն։

German Wings – միայն էժան չվերթներ Պրահա գերմանական Ռինլենդի քյոլն Բոնից։ Ամենաէժան չվերթները մեկ ուղղությամբ սկսած 33 երվրոյից՝ ներառյալ հարկերը։

Nordic Airlink – էժան չվերթներ Ստոկհոլմից Պրահա։

Norwegian – չվերթներ Բերգենից, Օսլոյից և Թրոնհեյմից Պրահա սկսած 50 եվրոյից։

Meridiana – էժան չվերթներ միայն Պրահայից դեպի Ֆլորենցիա և հակառակը։

Smart Wings  — Պրահայի ավիաուղիներ (Czech Airlines), չվերթներ մի շարք ԵՄ երկրներ, ինչպես SkyEurope-ը։

SnowFlake – էժան չվերթներ Կաստրուպից՝ Կոպենհագեն, դեպի Ռուզին՝ Պրահա, ընդամենը 532 դանիական կրոնով, 72 եվրո ներառյալ հարկերը։

Lufthansa – էժան հետադարձ չվերթներ գերմանական շատ քաղաքներից դեպի Պրահա։ Հետադարձ չվերթներ Լոնդենից Պրահա մոտավորապես 150 ֆունտ ներառյալ հարկերը։

Wind Jet – չվերթներ Իտալիայից՝ Վերոնա։

Vueling – չվերթներ Իսպանիայից՝ Բարսելոնա։

Transavia – չվերթներ Ռոտերդամից։

Թռիչքներ ԱՄՆ-ից

Չեխական ավիաուղիներ (Czech Air lines) – Նյու Յորքից 

Դելտա Ավիաուղիներ (Delta Airlines) – Ատլանտայից, Դենվերից, Ֆորտ Լոդերդեյլից, Լոս Անջելեսից, Նյու Յորքից, Ֆենիքսից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով