Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ՊՐԱՀԱ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ

Սեզոնային առանձնահատկությունները և եղանակը Պրահայում

          Պրահան հիասքանչ է տարվա բոլոր եղանակներին: Տարվա յուրաքանչյուր եղանակ զբոսաշրջիկների համար յուրովի է բացահայտում այս հիանալի հնագույն քաղաքի եզակի հնարավորությունները:  Անգամ ափսոսանք ես ապրում, որ հնարավոր չէ կարճ հանգստի ընթացքում տեսնել հնարավոր ամեն ինչ: Ե՞րբ գնալ Պրահա, այս նյութը պատրաստվել է նպատակով` օգնելու Ձեզ գտնել այդ հարցի պատասխանը:

          Իհարկե, ունիվերսալ պատասխաններ չկան, և դուք պետք է լսեք ձեր ներքին ձայնը` հաշվի առնելով ձեր նախասիրությունները: Հետագայում, երբ արդեն  մեկ անգամ այցելած լինեք Պրահա, կարող եք նույն փորձը կրկնել տարվա մեկ այլ եղանակի ընթացքում:  Եվ դա ամենևին նման չի լինի նախորդ շրջագայությանը այլ կլինի բոլորովին նոր արկած:

 

Պրահան ամռանը

զբոսաշրջային զվարճանքների գագաթնակետը

        Արձակուրդների ժամանակահատվածում` ամռանը, Պրահան շատ գրավիչ է բազմահազար զբոսաշրջիկների համար: Եղանակը հիասքանչ է ինչը հնարավորություն է ընձեռում ժամերով քայլել փողոցներով և այգիներով, վայելել նավով զբոսանքները Վլտավա գետի վրայով, մինչ ուշ գիշեր նստել բացօթյա սրճարաններում և փորձել հայտնի չեխական գարեջրի հանրաճանաչության ճշմարտացիությունը: Քաղաքի հիասքանչ ճարտարապետությունը շատ գեղեցիկ է արևի ճառագայթների ներքո, և դա հնարավորություն կնձեռի ձեզ ստանալ հիանալի ֆոտոներ: Ամռանը Պրահայում բաց են բոլոր թանգարաններն ու դղյակները:

           Շատերը համարում են, որ ամառը Պրահայում լավագույն զբոսաշրջային ժամանակահատվածն է և և դա որոշակի սպեցիֆիկա է ստեղծում: Քաղաքում հայտնվում են բազմաթիվ մարդիք, հատկապես այնպիսի հայտնի տեղերում` ինչպիսիք են Կառլովի կամուրջը, Ստառոմնյեսկա հրապարակը, կամ սուրբ Վիթթի տաճարը: Բնակության արժեքը բարձրանում է, և բարձրակարգ հյուրանոցներում տեղերը ցանկալի է ամրագրել նախապես: Սակայն, կա նաև խնայելու հնարավորություն: Դա «Պրահան ինքնուրույն» տարբերակն է, երբ դուք ինքնուրույն եք ճանապարհորդում: Դուք ճկուն եք որոշումներում և գործողությունների մեջ, այդ իսկ պատճառով կարող եք անգամ ամռանը ճանապարհորդել ավելի մատչելի:

           Իսկ զբոսաշրջիկների հոսքերից խուսափելու համար, երբեմն կարելի է փոխել ստանդարտ զբոսաշրջային երթուղիները և տեսնել Պրահայի ավելի քիչ հայտնի անսովոր տեսարժան վայրերը:

 

Եղանակը Պահայում ամռանը

        Հունիսին Պրահան ուրախացնում է բավականին հաճելի եղանակով` քաղաքային տուրերի, հիասքանչ այգիներում զբոսանքների և տեսարժան վայրեր այցելելու համար:  Միջին ջերմաստիճանը կեսօրին +22oC, իսկ գիշերը` +11oC է, ինչը հնարավորություն է տալիս զմայլվել քաղաքով` առանց շոգից, կամ ցրտից տառապելու: Սակայն, չմոռանաք անձրևանոցը` հունիսին հաճախ է անձրևում:

          Այցելությունը Պրահա հուլիս ամսին Ձեզ հնարավորություն կտա վայելել Պրահայի տեսարժան վայրերի ողջ հմայքը: Հուլիսին միջին ջերմաստիճանը կեսօրին կազմում է +24oC, իսկ գիշերը` +14oC: Այնպես որ կարող եք ձեզ թույլ տալ հեքիաթային գիշերային զբոսանքներ Պրահայում: Հուլիս ամսին նույնպես քիչ չեն տեղումները անձրևների տեսքով:

          Օգոստոսը Պրահայում շարունակում է զբոսաշրջիկներին բավականություն պատճառել տաք, երբեմն նաև շոգ, եղանակներով: Եղանակը օգոստոսին կեսօրին +24  — +34 oC իսկ գիշերը` +14 — +18 oC:

           Ընդհանուր առմամբ բոլոր ամառային ամիսները Պրահայում անձրևոտ են լինում, ի նկատի ունեցեք այս հանգամանքը Ձեր հանգիստը պլանավորելիս:

 

Պրահան աշնանը

թավշյա սեզոն և հին Եվրոպական մթնոլորը

            Պրահայում աշնան սկիզբը դեռևս համարվում է տուրիստական, սակայն այդ ժամանակահատվածում զբոսաշրջիկների թիվն ավելի քիչ է, իսկ գները սկսում են իջնել: Շատ հաճելի է այս եղանակին շրջել հին քաղաքով անգամ կեսօրին, քանի որ չկա այլևս ամառային տոթը: Երեկոյան ցրտում է և դա առավել գրավիչ է դարձնում այնպիսի բազմամշակութային միջոցառումները` ինչպիսիք են համերգները: Զբոսաշրջիկների վրա առանձնահատուկ տպավորություն են գործում երգեհոնային երաժշտությամբ ուղեկցվող երեկոյան պատարագները: Որքան մոտենում ենք ձմռանը այնքան Պրահան գնային առումով ավելի մատչելի է դառնում: Մյուս կողմից, շատ զբոսաշրջային օբյեկտներ փակվում են այցելությունների համար, սկսում է հաճախակի անձրևել:

             Աշնանային Պրահան ևս ուրույն է իր գեղեցկությամբ: Նման յուրօրինակ մթնոլորտ տարվա այլ եղանակներին չի լինում: Դեղին տերևները, մթագնած երկինքը, սառը քամին և համեմատաբար դատարկ փողոցները ստեղծում են միջնադարյան Եվրոպային հատուկ մթնոլորտ: Ուշ աշնանը Պրահա այցելելիս անհրաժեշտ է ունենալ տաք հագուստ և անձրևանոց: Իսկ, եթե եղանակը հնարավորություն չի ընձեռի շրջել փողոցներով` Ձեզ կսպասեն Պրահայի հետաքրքիր թանգարանները: Դրանք Չեխիայի մայրաքաղաքում ներկայացված են  ամենաքմահաճ ճաշակի համար:

 

Եղանակը Պրահայում աշնանը

           Պրահան սեպտեմբերին դեռևս ուրախացնում է տաք եղանակով, սակայն օդի ջերմաստիճանը միջինում կազմում է +20 oC կեսօրին և +10 oC գիշերը: Եթե ձեզ հետաքրքրում են Պրահայի տեսարժան վայրերը, ապա այս եղանակը լիովին կբավարարի, դրանք այցելելու և ուսումնասիրելու համար:

            Պրահան հոկետմբերին հնարավորություն է տալիս զմայլվել յուրօրինակ գեղեցկությամբ և ընկղմվել եվրոպական աշնանային մթնոլորտում: Արդեն հնարավոր չէ առանց բաճկոնի և թեթև վերարկուի: Կեսօրին դրսում միջին ջերմաստիճանը կազմում է +3 oC իսկ գիշերը` +5 oC, և հետո զբոսաշրջիկները շատ են հետաքրքրվում բազմամշակութային միջոցառումներով, որոնցով հարուստ է Պրահան հատկապես աշնանը:

             

            Պրահան նոյեմբերին արդեն կարելի է ասել ձմեռային քաղաք է: Տարվա այս եղանակին Պրահայում բավականին բարձր է խոնավության մակարդակը (չնայած, այն Չեխիայում գրեթե միշտ է բարձր): Կեսօրին միջին ջերմաստիճանը իջնում է +7oC, իսկ գիշերը` +2oC: Տաք հագնվեք  հատկապես, եթե պատրաստվում եք զբոսնել գետի մոտակայքում:

 

Պրահան ձմռանը

սուրբ ծննդյան կախարդական հեքիաթը 

 

       Երբ հին շենքերի տանիքները ծածկվում են ձյան շերտով, Պրահան դառնում է աննկարագրելի  գեղեցիկ:

 

      Տարվա այս եղանակին զբոսաշրջիկները շատ քիչ են, ինչը հնարավորություն  է տալիս տաք հագնվել և վայելել ազատ ու դատարկ փողոցները Պրահայում: Ռեստորաններում ձեզ կառաջարկեն տաք ըմպելիքներ, իսկ հյուրանոցները կուրախացնեն մատչելի գներով: Բացառություն է կազմում սուրբ ծննդյան ժամանակահատվածը, երբ Պրահա են գալիս մեծ թվով զբոսաշրջիկներ:

            Սուրբ ծննդյան և ամանորյա տոներին քաղաքը նորից աշխուժանում և աննկարագրելի գեղեցկանում է: Քաղաքի անկրկնելի ամանորյա հմայքը այստեղ է բերում զբոսաշրջիկների` աշխարհի տարբեր ծայրերից: Պրահայի հնագույն փողոցներում և հրապարակներում մեկը մյուսին են հերթագայում տոնական տոնավաճառները: Ամեն ինչ նորից դառնում է աղմկոտ, սակայն յուրովի ու համեմված  սուրբ ծննդյան համով ու հոտով: Իսկ որքան գեղեցիկ են ձմեռային գիշերները: Երբ կարիք չկա որևէ տեղ շտապել, այլ կարելի է հարմարավետ սրճարանի պատուհանից անընդհատ զմայլվել լապտերների շուրջ պարող ձյունի փաթիլներով: Շրջագայությունը Պրահայում ձմռանը լավ հնարավորություն է մասնակիցը դառնալ ձմեռային հեքիաթի:

 

Եղանակը Պրահայում ձմռանը

         Եթե համեմատենք ձմեռային եղանակը Պրահայում ասենք Երևանյան ձմեռվա հետ ապա, Պրահայում ձմեռն մի փոքր ավելի խիստ է: Չնայած պետք է ինկատի ունենալ նաև բարձր խոնավությունը, որի պատճառով անգամ դրական ջերմաստիճանի դեպքում կարող է բավականին ցուրտ լինել, հատկապես, եթե ջրին մոտ եք գտնվում: Այնպես որ, եթե նախատեսում եք Պրահա այցելել ձմռանը, տաք հագնվեք:

           Պրահան դեկտեմբերին  — այս ամսին Պրահայում ձեզ սպասում է հաճելի բոնուսներ` կախարդական սուրբ ծննդյան իլուստրացիաների և տոնական տրամադրության տեսքով, որը դուք անպայման կզգաք, եթե Պրահա մեկնեք նոր տարուն: Եղանակը տատանվում է կեսօրին +1 oC -ից մինչ -2oC գիշերը:

             Եղանակը Պրահայում հունվարին քիչ է տարբերվում դեկտեմբերի եղանակից: Ջերմաստիճանը միջինում կազմում է կեսօրին +1 oC գիշերը` -4 oC:

         Պրահան փետրվարին կարող է լինել մի քանի աստիճան ավելի տաք` քան դեկտեմբեր և հունվար ամիսներին: Միջին ջերմաստիճանը կազմում է կեսօրին +3 oC, գիշերը` -3 oC :

 

Պրահան գարնանը

ռոմանտիկ ծաղկուն այգեստան

           Երբ եղանակը բարելավվում է օր օրի, ծառերի վրա հայտնվում են նոր բողբոջներ, իսկ ծաղկաթմբերը այգիներում սկսում են փայլել գույների բազմազանությամբ: Գարունը Պրահայում, հատկապես, ուրախացնում է զբոսաշրջիկների ռոմանտիկ տրամադրությամբ: Կեսօրին արդեն տաք է և հնարավոր է երկար քայլել քաղաքում` ուսումնասիրելով պրահայի գեղատեսիլ վայրերը:

           Իսկ երեկոյան դեռևս սառն է: Որքան ամռանը մոտ, այնքան ավելի շատ է զգացվում տուրիստական սեզոնի շունչը: Գները աճում են, թանգարանները բացվում են, ավելանում է մարդկանց թիվը: Մայիսի երկրորդ կեսին անցկացվում է գարեջրի փառատոնը, որը դառնում է առաջին քայլերից մեկը դեպի զվարճալի ամառ: Գարունը շատ լավ ժամանակահատված է, թեկուզ և տոնական օրերն Պրահայում անցկացնելու համար:

 

Եղանակը Պրահայում գարնանը

            Մարտ ամսին Պրահան սկսում է քիչ-քիչ տաքանալ: Կեսօրին միջինում +8oC, իսկ գիշերը` մոտ 0oC:

            Ապրիլ ամսին Պրահան ավելի է տրամդրում բացօթյա զբոսանքների, քանի որ դրսում կեսօրին արդեն +14 oC է, իսկ գիշերը +4 oC:

        Մայիս ամսին Պրահան ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների է գրավում, քանի որ ավելի տաք ու հարմարավետ է դառնում: Կեսօրին մոտ +19oC, գիշերը +8 oC: Այնուամենայնիվ հաճախ անձրևում է: Մայիս ամիսը Պրահայում համարվում է ամենաանձրևոտ ամիսը:

        Ե՞րբ էլ որ դուք որոշեք այցելել Պրահա, և այդ պահին ի՞նչ եղանակ էլ որ լինի հիշեք` լավ ճանապարհորդության ամենակարևոր գաղտնիքներից մեկը, ձեր դրական տրամադրվածությունն ու ներքին ուրախությունն է: Դա է ձեր շուրջը տիրող դրականի և ուրախության աղբյուրը: Այս կանոնը գործում է բոլոր եղանակների համար:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով