Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ (անշարժ գույքի) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Առաջարկում ենք համալիր ռիելթորական ծառայություններ Չեխիայի հանրապետությունում անշարժ գույքի ոլորտում, այդ թվում՝ անշարժ գույքի առքուվաճառքի, վարձակալության, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվական ծառայություններ: Անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործարք պետք է իրականացվի համապատասխան որակավորում ունեցող մասնագետների մասնակցությամբ, ովքեր ունեն համապատասխան իրավաբանական, տեխնիկական և տնտեսագիտական կրթություն և բազմամյա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում: Մեր աշխատակիցների մանսագիտական խորը գիտելիքները և փորձառությունը անշարժ գույքի բնագավառում թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության գործարքներ: Անշարժ գույքի շուկայի մշտական վերլուծությունները, պահանջարկի և առաջարկի առանձնահատկությունների ուսումնասիրությունները, շուկայի կառուցվածքի գերազանց իմացությունը և զարգացման միտումների ճիշտ կանխատեսումները թույլ են տալիս մեր ռիելթորներին իրականացնել արդյունավետ և ապահով գործարքներ:
Մեր մասնագետները պատշաճ կերպով կպաշտպանեն Ձեր շահերը անշարժ գույքի ոլորտում ցանկացած գործարք իրականցնելիս: 

N

Ծառայություն

1 Մասնագետի խորհրդատվություն. Անշարժ գույքի (առևտրային և բնակելի օբյեկտների) ձեռքբերման, հարկման, հիփոթեքի ձեռքբերման, կացության թույլտվություն ստանալու, ինչպես նաև Չեխիայում և Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու հետ կապված այլ ասպեկտներ: Խորհրդատվությունները տևում է մեկ ժամ անցկացվում է կազմակերպության գրասենյակում, կամ ձեզ համար հարմար կապի ցանկացած այլ միջոցով:
2 Անհատական մոտեցում այն զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են բնակարան վարձակալել-կարճաժամկետ վարձակալության պայմանագրի կնքում: Մեր բրոկերները ձեզ համար կընտրեն ամենահարմար տարբերակները հայկական և չեխական անշարժ գույքի շուկայում: Կտրամադրեն լիարժեք տեղեկատվություն և կօգնեն իրականացնել ողջ թղթաբանությունը:
3 Անհատական աջակցություն անշարժ գույքի երկարաժամկետ վարձակալության և վարձակալության պայմանագիր կնքելու հարցում: Մեր մենեջերները կընտրեն առաջարկները, կտեղեկացնեն ձեզ պայմանագրի բոլոր նրբերանգների և հնարավոր հետևանքների մասին:
4 Ընտրված գույքը ստուգում-սեփականության իրավունքի անկախ փորձաքննություն: Մասնագետները իրենց վրա կվերցնեն ողջ թղթաբանությունը խնայելով ձեր ժամանակն ու էներգիան: Մենք կապահովենքփեր գործարքի օրինականությունն ու մաքրությունը:
5 Չեխիայի Հանրապետությունում գույքի ձեռքբերման դեպքում լիարժեք աջակցություն: Անշարժ գույքի օբյեկտի ընտրություն, ցուցադրում թարգմանչի ուղեկցությամբ, առուվաճառքի գործարքի իրավական ապահովում, բանկային հաշվի բացում, հիփոթեքի գրանցում:
6 Չեխական բանկում գույքի ձեռքբերման համար հիփոթեքային վարկ ստանալու օժանդակություն: Մենք օգնում ենք վարկ ստանալ Չեխիայում անշարժ գույքի ձեռքբերման համար:
8 Խորհրդատվություն Չեխիայում անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ, ինչպես նաև սեփականատիրոջ համար բնակության թույլտվության ձեռք բերում և հիփոթեքի ձևակերպում:
9 Եթե դուք ձեռք եք բերել անշարժ գույք հետագայում այն վարձով տրամադրելու նպատակով, ապա մենք կկազմակերպենք վերահսկողություն ձեր գույքի նկատմամբ վարձակալման ողջ ընթացքում:
10 Աջակցություն բնակարանը վարձակալման տրամադրելու թույլտվություն ստանալու հարցում: Տուրիստական վարձակալումն համեմատաբար առավել շահավետ է քան  երկարաժամկ վարձակալումը և կարող է տարեկան 7-10 % եկամուտ  ապահովել (անշարժ գույք արժեքի): Գույքը օրինական կերպով վարձակալության տրամադրելու համար պահանջվում է համապատասխան լիցենզիայի առկայություն: Այս լիցենզիան պահանջում են նաև տուրիստական կազմակերպությունները ձեր գույքը իրենց կայքում, որպես վարձակալության տրվող անշարժ գույք տեղադրելու համար: