Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ

Ի՞նչ պետք է անպայման տեսնել Պրահայում

Տեսարժան վայրեր, որ դուք պետք է այցելեք՝ Կարլի կամուրջ, Հին Քաղաքի Հրապարակ,, ոտեղ գտնվում է Աստղագիտական ժամացույցը, Պրահայի Ամրոցը, Վացլավի Հրապարակը, և Հրեական Թաղամասը։ Արժե այցելել նաև նորաոճ հագուստների կենտրոն, Մունիցիպալ Տուն, որտեղ էլ գտնվում է Պրահայի ամենամեծ Համերգասրահը։

Եթե դուք Եղել եք Պրահայում և չեք այցելել նշված բոլոր տեսարժան վայրերը, ապա  լիարժեք չեք տեսել Պրահան։

Պրահայի Ամրոցը և Սուրբ Վիտուսի Մայր Տաճարը՝ աշխարհում ամենամեծ միջնադարյան ամրոցն է։ Այն Չեխիայի մայրաքաղաքի զարդն է համարվում՝ հմայիչ ու հսկայական մի տաճար։ Ամրոցը իր մեջ ներառում է Չեխիայի պատմությանը հատկացված մի ցուցասրահ և Բոհեմական արվեստի մի հավաքածու, Պրահայի Ամրոցի պատկերասրահը, Խաղալիքների Թանգարանը, Powder Tower-ը և Ոսկե Նրբանցքը, ահա սրանք են այն մի քանի վայրերը, որոնք անպայման արժե այցելել։

Հին Քաղաքի Հրապարակը և Աստղագիտական Ժամացույցը՝ Հին Քաղաքի սրտում, շրջապատված հմայիչ Բարոկկո, Ռոկոկո և Գոթական ոճերի ճարտարապետությամբ, Հին Քաղաքի Հրապարակը մի հիսաքանչ վայր է զբոսանքի կամ բազմաթիվ սրճարաններից մեկում ճաշելու համար։ Այստեղ կարելի է վարձել ձի կամ սպորտային մեքենա, այցելել բազմաթիվ առևտրային կրպակներ, կամ ուղղակի դիտել Աստղագիտական Ժամացույցը։

ՄԱԼԵ ՆԱՄՆԵՍՏԻ

(Málé námněstí)

Ընդամենը մի քանի քայլի վրա է գտնվում հին քաղաքի հրապարակից։ Ժամանակին այն եղել է Ֆրանց Կաֆկայի տունը։

ԿԱՌԼԻ ԿԱՄՈՒՐՋ

(Karlův most)

Այս կամուրջը գտնվում է Վլտավա գետի վրա։ Միացնում է Պրահայի Մալայա ստրանա և Ստարե մեստո թաղամասերը։ Կառուցվել է միջնադարում։ Կամրջի երկու կողմերով տեղադրված են 30 արձաններ։ Երկարությունը 520 մետր է. լայնությունը՝ 9, 5 մետր։ Հենվում է 16 հզոր կամարների վրա։

Կամուրջը կառուցվել է 1357 թվականին և փոխարինելու է եկել 12-րդ դարում կառուցված Ջուդիթի Կամրջին (Judith’s Bridge)։ Այժմ այն համարվում է զբոսաշրջության ամենահայտնի վայրերից մեկը։

Կամուրջը համարվում է կապող միջոց Պրահայի ամրոցի և Հին Քաղաքի միջև։ Կամրջով անցնում էր, այսպես կոչված, «Թագավորական ճանապարհը» (իսկ այժմ անցկացվում է Պրահայի մարաֆոնը)։ Կամրջի հետ կապված են քաղաքի պատմության կարևոր իրադարձությունները։ Օրինակ՝ 1420 թվականին կամուրջը հուսիտներին օգնեց անցնել Մալա երկիր, իսկ 1648 թվականին Հարդաչանները հարձակվել են շվեդների վրա։

Յուդիթի կամուրջը՝ Կառլի կամրջի նախորդը, կառուցվել և ավերվել է 1172 թվականին, Վլադիսլավ II-ի և նրա կնոջ՝ Յուտտա Տյուրինգսկայի օրոք։ Կամրջից օգտվում էին մինչև Կառլ IV-ի գահակալությունը, բայց այդ ժամանակ առևտրի, հասարակական և կառուցողական վերելքի համար առաջացավ ավելի ժամանակակից կամրջի անհրաժեշտություն։ 1342 թվականին Յուդիթի կամուրջը գրեթե հիմնահատակ քանդվեց ջրհեղեղից։ Նրա բեկորներից մեկի մնացորդը գտնվում է Լուժիցկոյ սեմինարիայի փողոցներից մեկի տներից մեկի նկուղում, 82 (Մալա Երկիր)։

Նոր կամուրջը կառուցվել է Կառլ IV-ի նախագծով։ Կառուցել են այն Յուդիթի տեղում։ Կամրջի կառուցումը ընթացել է 1357 թվականից մինչև XV դարասկիզբ։ Այն վստահվել է Պյոտր Պարլեժին։ Հին հատվածում Պյոտր Պարլեժի ճարտարապետները կառուցել են կամրջի աշտարակը մոտավորապես 1380 թվականին։

Ըստ լեգենդի՝ համաձայն չեխ պատմաբան և աստղագետ Զդենեկ Գորսկու, առաջին քարը դրել է Կառլ IV-ը 9.7.1357 առավոտյան 5:31: Այս ամսաթիվը և ժամը ընտրել են աստղագուշակների խորհրդով։ Եթե գրել թվերը հակառակ տեսքով՝ 1 3 5 7 (տարի) 9 (օր) 7 (ամիս) 5 (ժամ) 3 1 (րոպե), ապա մենք կստանանք անհաշվելի թվերի սկզբում ծագող, իսկ հետո նվազող շարք (պալինդրոմ): Այդ ժամանակահատվածում մեծ կարևորություն էր տրվում մոգական թվերին։ Այդպիսի պահին հիմնադրված կամուրջը պիտի կանգուն մնար հարյուրավոր տարիներ։ Ըստ ավանդության ՝ հենց Կառլի կամրջից է պարկի մեջ անց կացված նետտվել Չեխիայում սուրբ համարվող Ձան Նեպոմուցկին։ Հենց այն տեղում, որտեղ սրբի մարմինն ընկղմվել է Վլատվայի մեջ, ջրի վրա երևացել են հինգ աստղերի ձևով կրակի. այդ ժամանակվանից Յան Նեպոմուցկին պատկերում են հինգ աստղ գլխին։

Մինչ 1908 թվականը Կառլի կամրջով անցնում էր ճանապարհ ձիերի համար, իսկ 1905 թվականին էլեկտրաֆիկացվեց, որից հետո նրանով արդեն անցնում էր տրամվայ։ Այդ երթուղին հեռացվեց 1908 թվականին։ Կա վարկած, որ եթե դիպչես Կառլի կամուրջը զարդարող քանդակներից մեկին և երազանք պահես, ապա անպայման կկատարվի։ Իսկ սիրահարների երազանքը կկատարվի այն դեպքում, եթե պահեն այն և համբուրվեն ՝ կանգնելով կամրջին։ Արևելյան աշտարակը համարվում է անցում կամրջից դեպի Հին Վայր և այդ պատճառով անվանվում է Հնավայրի աշտարակ։ Այն զարդարում են գեղարվեստական բարձր որակի քանդակներ, Սրբազան Հռոմեական կայսրության զինանշաններ։ Սուրբ Վիտին, Կառլ IV-ին և Վացլավ IV-ին պատկերող քանդակները գտնվում են երկրորդ հարկում։ Չեխական հողը գրաված սուրբ Վոյտեի և սուրբ Սիգիզմունդի արձանները դրված են ամենավերևում։ Երբ 1648 թվականին սվեդները գրավեցին Պրահան, ոչնչացվեցին աշտարակը զարդարող քանդակները։ 1848 թվականին հեղափոխական ալիքի տարածմամբ ՝ Հնավայրի աշտարակի դարպասների մոտ կանգնեցվեցին բարիկադներ։ Աշտարակները կառուցվել են տարբեր ժամանակահատվածներում։ Ավելի ցածում գտնվողը և ավելի մեծը ի սկզբանը ռոմանական, իսկ 1591 կառուցվում էր Ռենեսանսի ոճով։ Իյրիժ արքայի կառավարման ժամանակահատվածում կառուցվեց երկրորդ, ավելի մեծ աշտարակը։ Այս աշտարակի համար օրինակ ծառայեց կամրջի հակառակ հատվածում գտնվող Հնավայրի աշտարակը։ Արքա Վացլավ IV-ի օրոք աշտարակների միջև դարպասներ կառուցվեցին։ Մինչ կամուրջը քանդակներով զարդարելը, երկու աշտարակները միակ զարդարանքն են եղել։ Բարրոկոյի տարածման ժամանակ կամուրջը զարդարվել է քանդակների պատկերասրահով ՝ կառուցված ժամանակի լավագույն վարպետների կողմից ՝ Մատիաշի, Բրաունի, Բրոկոֆի և նրա որդիների ՝ Բրոկոֆի, Միխայելի և Ֆերդինանտ Մաքսիմիլիանի։ Քանդակները և քանդակախմբերը թվով 30-նն են, մեծ մասը տեղադրվել են 1683-ից մինչև 1714 թվականները։ Հիմանականում դրանք հստակ արտապատկերում են այն քանդակների, որոնք XX դարում տեղափոխվեցին Ազգային թանգարան։

Մի քանիսը քանդակներից և քանդակախմբերից.

  • «Սուրբ Լուիտգարդի հայտնությունը» (1710), որի հեղինակը համարվում է Մ. Բրաունը, համարվում է ամենագեղեցիկ քանդակախումբը կամրջի վրա։
  • «Խաչելություն» խումբը համարվում է ամենահինը, թվագրվում է 1657 թվական։ Պարունակում են քառագրեր։
  • Բրոկոֆի աշխատանքը ՝ պատկերած մի թուրքի, որ գերի ընած քրիստոնյաների, տեղադրվել է 1714 թվականին և համարվոմ է ամենապոպուլյար արձանախումբը։
  • «Կույս Մարիամը որդու հետ և սուրբ Աննան», «Կույս Մարիամը և սուրբ Ֆոմա Ակսվինսկին», «Կույս Մարիամը և Սուրբ Բեռնհարդը» քանդակագործ Մաչի Վյացլավ Յակուլի աշխատանքներն են։

Ճարտարապետական կոմպլեքսի մասին է համարվում նեոգոթական մոնումենտալ սանդուղքը, որը տանում է դեպի Կամպու կղզի։ Սանդուղքը կառուցել է 1844 թվականին։ Կառլի կամուրջը ուրվագծվում է բազմաթիվ ֆիլմերում։ Բրայան Դե Պալմայի թրիլլերում ՝ «Առաջադրանքը իրագործված չէ», Կառլի կամրջի վրա իրագործվում է հերոսներից մեկի սպանությունը։ Ժամացույցների գովազդում, նկարահանված Թիմ Բյորտոնի կողմից, Կառլի կամուրջը կատարում է տանիքի դեր, որի վրա ճակատամարտ է սկսվում հերոսների միջև։

ՀՐԵԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍ

(Pražské židovské město)

Թանգարան և հին ու Նոր Սինագոգներ՝ այս թաղամասը Եվրոպայի ամենահին հրեական բնակավայրն է, որն անվանվել է Ժոզեֆոս 2-րդի անունով։ Թաղամասն իր մեջ նեռարում է գեղեցիկ պատմական կառույցներ ու վեց սինագոգներ։ Հրեական պատմության ամենաողբերգական էջերը կարող եք բացահայտել այցելելով Հրեական Թանգարան։

ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ՏՈՒՆ արդի արվեստի ոճով կառուցված այս պալատը իր ավարտին է հասցվել 1905-1912 թվականներին և քաղաքի ամենամեծ համերգասրահն է Սմետանովա սրահը։ Չմոռանաք նաև մեկ բաժակ սուրճ հիասքանչ մունիցիպալ տան Kavárna-ում։

Lesser Quarter (Malá Srana)՝ այս գեղեցիկ վայրը սկիզբ է առնում դեռևս 13-րդ դարից, երբ առևտրականներն այստեղ խանութներ հիմնեցին ամրոցի հիմքի մոտ։ Այժմ այս վայրը լի է ռեստորաններով, խանութներով և արտասահմանյան դեսպանատներով։ Այցելեք Սուրբ Նիկոլայի եկեղեցի, որը պահպանվել է դեռևս բարոկկոյան ժամանակաշրջանից, կամ գնացեք համերգ, որը սովորաբար սկսվում է երեկոյան ժամը 17։00-ին։

Petřín – ի Բլուրը և Ճոպանուղին՝ փախուստ կատարեք դեպի կանաչ, խաղաղ Պետրինի Այգիներ, այցելություն Պետրինի Դիտարկման Աշտարակ, Աստղադիտարան, կամ ուղղակի վայելեք քաղաքի հիասքանչ տեսարանները։

ՎԱՑԼԱՎԻ ՀՐԱՊԱՐԱԿ

(Václavské náměstí)

Ժամանակաից Պրահայի սիմվոլն է, հարմար վայր է գնումների համար, այստեղ է նաև Ժամանակկից ոճի Սուրբ Վացլավի հուշարձանը և Եվրոպա սրճարանը։

ՍՏՐԱՀՈՎԻ ՄԵՆԱՍՏԱՆ

(Strahovský klášter)

Այս ազդեցիկ մենաստանը հիմնադրվել է 1140 թվականին պրեմօնստրատենսիան-ների համար։ Այստեղ դուք կարող եք այցելել գրադարնները, բարոկկո ոճի երկհարկանի Փիլիսոփայության Սրահը և Ստրահովի Պատկերասրահը։ Մոտակայքում է գտնվում Լորետան՝ ուխտագնացության վայր հիմնադրված կատերինա վոն լոբկւիցզի հրամանով 1626 թվականին։ 

ՎԻՇԵՀՐԱԴ

(Višehrad)

Ժամանակին սա ահեղ ու սարսափազդու մի բերդ էր, որն այժմ վեր է ածվել հաճելի մի հանգստավայրի տեղաբնակների համար։ Կարող եք այցելել նաև քաղաքի ամենահին Հռոմեկան ոճի ռոտունդան, Սուրբ Մարտինի, Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցիներն։ Վայելեք խաղաղ  ու հաճելի զբոսանքն այգիներում։

ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ

 (Národní muzeum)

Չեխիայի հանրապետության ամենահին թանգարանն է, որտեղ ցուցադրվում է իրական պատմության մի հսկայական հավաքածու սկսած 1981 թվականից և աչքի է ընկնում իր բացառիկ ինտերիերով։ Օգտվեք նաև վերևի հարկերից Վացլավի հրապարակի գեղեցիկ տեսարաններով զմայլվելու առիթից։

ՌՈՒԴՈԼՖԻՆՈՒՄ

(Rudolfinum)

Հսկայական նեոռենեսանսյան ոճի չեխական համերգասրահ է, որտեղ կազմակերպվում են տարբեր ծրագրեր և փառատոններ (Չեխական Ֆիլհարմոնիկ Նվագախումբ)։

Մեր խորհուրդը։ Նավարկություն Վլտավա գետով։ Սա մի յուրովի ու աննկարագրելի հնարավորություն է, որը ընձեռվում է ձեզ գետից զմայլվելու Պրահայի գեղեցիկ տեսարաններով, քանի որ պատմական կենտրոնն այլ տեսանկյունից է բացվում ձեր առջև՝ դիտողին ներկայանալով անսովոր և դեռևս չբացահայտված տեսարաններով։ Այս նավարկությունը դուք կարող եք պատվիրել տեղում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով