Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

        Մեզ են դիմում բազմաթիվ ուսանողներ և դիմորդներ, ովքեր ցանկանում են իրենց կրթությունը շարունակել Չեխիայի ԲՈՒՀ-երում: Չեխիայի ԲՈՒՀ-երում անվճար կրթություն ստանու մասին մեծածավալ տեղեկատվություն կա համացանցում: Թվում է, թե ամեն ինչ պետք է պարզ լինի: Այնուամենայնիվ, երբ հերթը հասնում է ԲՈՒՀ ընդունվելու համար կոնկրետ քայլեր անելուն, առաջանում են բազմաթիվ հարցեր և մանրամասներ:

         Այդ իսկ պատճառով մենք փորձել ենք դասակարգել և համակարգել Չեխիայի ԲՈՒՀ-եր ընդունվելու վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, նկարագրելով ընդունելության գործընթացը, ըստ ընտրված մասնագիտության և կրթական աստիճանի:

ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ

        Բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի լիցենզավորված ծրագրերը ֆինանսավորվում են պետության կողմից և օտարերկրացի ուսանողների համար քվոտաներ սահմանված չեն: Այսպիսով, օտարերկրացի դիմորդները համար գործում են ընդունելության նույն հավասար պայմանները ինչ և Չեխիայի քաղաքացիների համար, արդյունքում ընդունելության քննություները հաջող հանձնելուց հետո օտարերկրացի ուսանողները նույնպես ստանում են պետական հովանավորչություն:

      Կրթության տևողությունը – ֆինանսավորման սահմանափակում

     Յուրաքանչյուր ուսանողի համար բյուջեից հատկացվում է 4 տարվա (8 կիսամյակի) համար նախատեսված գումար` բակալավրիատի ծրագիրը չեխերեն լեզվով և անվճար հիմունքներով ուսանելու համար: Դա նշանակում է, որ բակալավրիատում 8 կիսամյակից ավել անվճար սովորել չեք կարող:

       Ընդունելության սահմանափակումներ օտարերկրացիների համար:

       Օտարերկրացիների ընդունելության սահմանափակում գործում է երկու ԲՈՒՀ-երում` Պալացի ակադեմիայում Պրահայում և Զինված ուժերի համալսարանում Բռնոյում (Չեխիայի հանրապետության պաշտպանության նախարարության ԲՈՒՀ):  Այս ԲՈՒՀ-երում օտարերկրացիների համար ընդունելություն չի իրականացվում, բացառությամբ պաշտպանության համալսարանի որոշ քաղաքացիական մասնագիտությունների:

        Կրթաթոշակ և դոտացիա

       Բակալավրիատի ծրագրերում կրթաթոշակը ավելի շատ դոտացիոն բնույթ է կրում, քան ուսանողների համար նախատեսված ավանդական ամենամսյա կրթաթոշակը:

     Փաստացի, պետությունը 100 տոկոսով ֆինանսավորում է Ձեր կրթությունը` դոտացիա է տրամադրում ուսանողական ճաշարանում սննդի, բնակության արժեքի համար: ԲՈՒՀ-ը վճարում է նաև բարձր առաջադիմության համար:

  1. Բակալավրիատ — բարձրագույն կրթության առաջին աստիճանն է 3 տարի սովորելու հնարավորությամբ (հնարավոր է երկարաձգել մինչ 4 տարի): Հեռակա կրթության դեպքում ծրագրի տևողությունը կարող է լինել 3.5-4 տարի:
  2. Տնտեսագիտական մասնագիտություններ — սույն նյութի շրջանակներում տնտեսագիտական մասնագիտությունները «էկոնոմիկա և մենեջմենթ» ծրագրով առաջարկվող մասնագիտություններն են, ինչպես նաև ծրագրերը հետևյալ ուղղություններով` բանկային գործ, մենեջմենթ, տուրիզմ, էկոնոմիկա և ձեռնարկությունների կառավարում, մարքեթինգ, ֆինանսներ և հաշվապահական գործ, միջազգային առևտուր, ազգային քաղաքականություն, ազգային տնտեսություն:

      Ընդունելության համար պարտադիր պայմաններ`

  • Չեխերեն լեզվի իմացություն,
  • Միջնակարգ կրթության առկայություն և ատեստատի նոստրիֆիկացիա ՉՀ-ում,
  • ԲՈՒՀ ընդունելության դիմումի ներկայացում և գրանցման տուրքի վճարում,
  • Ընդունելության քննությունների բարեհաջող հանձնում,
  • Հաշվառում ԲՈՒՀ-ում,
  • ԲՈՒՀ-ում ուսանելու համար ուսանողական վիզայի ստացում:

        Չեխերեն լեզվի ուսանում

    Ինչպես արդեն բազմիցս նշել ենք առաջնային և հիմնական պայմանը, եթե իհարկե ցանկանում եք սովորել Չեխիայում անվճար հիմունքներով, չեխերեն լեզվի իմացությունն է:

       Ընդունելության համար անհրաժեշտ լեզվի իմացության մակարդակը

    ԲՈՒՀ ընդուվելու համար անհրաժեշտ է չեխերենի իմացության B2 մակարդակ: Պրակտիկայում դա նշանակում է, որ անհրաժեշտ է յուրացնել արտասանությունն ու հնչյունաբանությունը (ֆոնետիկան) քերականությունը, ձեռք բերել բառապաշար: Անհրաժեշտ է նաև տնտեսագիտական տերմինալոգիայի իմացություն:

      Ինչպե՞ս սկսել լեզվի ուսումնասիրումը և ինչպե՞ս այն սովորել:

    Այս հարցում շատ կարևոր է դասավանդման մեթոդաբանությունը: Գործնականում դա նշանակում է կրկնուսույցի կամ կրթական հաստատության առկայություն: Ինքնուրույն սովորել լեզում B2 մակարդակով հնարավոր չէ, քանի որ սովորելու ընթացքում ձեզ ամեն դեպքում անհրաժեշտ է մասնագետ ով կուղղի ձեր սխալները` ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում:

Նոստրիֆիկացիա — միջնակարգ կրթությունը վկայող ատեստատի, կամ բարձրագույն կրթության մասին վկայող դիպլոմի ճանաչման գործընթացն է Չեխիայի Հանրապետության կողմից: Նոստրիֆիկացիան ԲՈՒՀ ընդունվելու համար համարվում է պարտադիր պայման: Դիմորդներին ամենցի շատ վախեցնում է այս գործընթացի վերաբերյալ չիմացությունը:  Հատուկ ձեզ համար տեսագրել ենք տեսանյութ, որը պատմում է նոստրիֆիկացիայի գործընթացի մասին սկզբից մինչև վերջ:

        Ընդունելության կարգը և ժամկետները

  • Դիմումի հանձնում — փետրվար – մարտ,
  • քննության հրավերի ստացում — ապրիլ-մայիս,
  • քննությունների հանձնում — մայիս – հունիս,
  • Ընդունվելու վերաբերյալ հաստատման ստացում — հունիս-հուլիս,
  • Գրանցում դասընթացներին — հուլիս-սեպտեմբեր,
  • Դասերի սկիզբ — սեպտեմբեր-հոկտեմբեր:

       Հիշեցում: 2018/2019 ուսումնական տարում տնտեսագիտական թեքում ունեցող գրեթե բոլոր ֆակուլտետները ընդունելության ժամկետները երկարաձգել են  մինչ գարնան կեսերը:

         Սովորաբար դիմումների ընդունելությունը սկսվում է հոկտեմբերի սկզբների կամ նոյեմբերի կեսերին և շարունակվում` մինչ փետրվար, մարտ: Այն կարող է ձգվել նաև մինչ նոստրիֆիկացիայի գործընթացի ավարտ:

Տնտեսագիտական մասնագիտությունների ընդունելության քննությունների «դասական» ցանկը`

  • Մաթեմատիկա
  • օտար լեզու (որպես կանոն անգլերեն)
  • երկրորդ օտար լեզու (գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն) – միջազգային հարաբերությունների գծով դիմելու դեպքում
  • OSP – թեստը ունի երկու կառուցվածքային մաս`

        վերբալ— ստուգում է լեզվից օգտվելու ունակությունները, այս մասը ներառում է նաև տրամաբանությունն ու վերլուծական միտքը ստուգող խնդիրներ: Բռոշյուրում դուք կգտնեք ընդունելության քննության օրինակներ:

           Ուսումնառության ձևերը

       Չեխիայի բոլոր ԲՈՒՀ-երը առաջին կուրսեցիների համար անցկացնում են ճանաչողական շաբաթ, որի ընթացքում ուսանողները ծանոթանում են իրենց համար հասանելի բոլոր հնարավորություններին:

           Չեխական կրթական համակարգում կիրառվում է ուսումնառության 3 ձև`

           Առկա ուսուցում – ենթադրում է ոչ միայն շաբաթական հնգօրյա լիարժեք մասնակցություն դասընթացներին այլ նաև ինքնակրթություն` դրանցից ազատ ժամանակ:

       Համակցված ձև — ներառում է դասընթացներ շաբաթական երկու անգամ (ամբողջ օրը, սովորաբար, ուրբաթ և շաբաթ օրերին) և հարմար է նրանց համար ովքեր աշխատում են:

      Հեռակա ուսուցում – սա Չեխիայում բավականին տարածված ուսուցման ձև է, որը ենթադրում է տնային առաջադրանքներ և պարբերական, բայց ոչ հաճախակի այցելություն ԲՈՒՀ:

       Սակայն, ԲՈՒՀ-երի գերակշիռ  մասը ուշադրություն է դարձնում առկա ուսուցմանը` քանի որ այն առավել արդյունավետ է:

      Ընդունվել և հաշվառվել, կա արդյո՞ք տարբերություն:

  1. Դուք բարեհաջող հանձնել եք ընդունելության քննությունները, կատարել եք անհրաժեշտ փաստաթղթի նոստրիֆիկացիա և ընդունվել եք ԲՈՒՀ: Դուք արդեն ուսանո՞ղ եք: Ոչ, առայժմ ոչ: Որպեսզի դառնաք ուսանող պետք է անցնեք հաշվառում: Ինչու՞ է դա անհրաժեշտ: Օրինակ, ենթադրենք ապահովության համար դուք դիմել եք զուգահեռ 3 ԲՈՒՀ և երեքն էլ ընդունվել եք: Արդյո՞ք սովորելու եք 3 ԲՈՒՀ-երում էլ զուգահեռ, հավանաբար ոչ: Որպեսզի դառնաք կոնկրետ ԲՈՒՀ-ի ուսանող, որտեղ հաջողությամբ հանձնել եք ընդունելության բոլոր քննությունները, դուք ԲՈՒՀ-ի կողմից սահմանված ժամկետներում պետք է ներկայանաք և անցնեք հաշվառում:
  1. Դուք վստահ եք եղել ձեր ուժերին և դիմել եք միայն մեկ ԲՈՒՀ: Անհաջող եք հանձնել և չեք ընդունվել: Արդյոք ամեն ինչ անուղղելի՞ է: Ոչ, որոշ ԲՈՒՀ-եր դիմորդներին ընդառաջում են և բացում են այսպես կոչված հավելյալ տեղեր` 2-րդ և 3-րդ հոսքերով: Ճիշտ է սահմանվում են շատ սուղ ժամկետներ, սակայն հնարավոր է դիմել և ընդունվել 2-րդ և 3-րդ հոսքերով: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կենտրոնանալ և փորձել ընդունվել, միգուցե ոչ այնքան հայտնի, սակայն լիցենզավորված ԲՈՒՀ:

          Ուսանողական վիզայի ձևակերպում կամ երկարաձգում:

         Կրթությունը ԲՈՒՀ-ում շարունակելու համար անհրաժեշտ է երկարաձգել ուսանողական վիզան (եթե մինչ այդ դուք գտնվել եք Չեխիայում կրթական կենտրոնում) կամ ստանալ կրթական, ուսանողական վիզա: Դրա համար անհրաժեշտ է պատրաստել Ձեր ֆինանսական ապահովվածությունն ու նպատակը հաստատող փաստաթղթերը սահմանված ժամկետներում:

        Վիզայի երկարաձգման համար անհրաժետ փաստաթղթերի հանձնումը կատարվում է Ներքին գործերի նախարարության շրջանային միգրացիոն բաժնում (հասցեները ներկայցված են Չեխիայի հանրապետության ներքին գործերի նախարարության կայքում): Եթե դուք լեզվի նախապատրաստական կուրսեր եք անցել մեր լեզվի կենտրոնում, ապա մասնակցել եք ծրագրի ժամկետների ավարտից առաջ մեր կողմից  կանոնավոր կերպով կազմակերպվող` վիզայի երկարձգման ժամկետների և անհրաժեշտ գործողությունների մասին խորհրդատվական հանդիպումներին: Նոր վիզա ստանալու  համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնվում են տվյալ երկրում Չեխիայի հանրապետության դեսպանատուն:

        Առավել մանրամասն տեղեկատվության համար խորհուրդ է տրվում ներբեռնել ուղեցույցը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով