Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

Պրահայի օդանավակայանը (Letiště Václava Havla Praha ) ժամանակակից և ընդարձակ միջազգային օդանավակայան է, որը գտնվում է Պրահայի հյուսիս-արևմտյան ծայրամասում, մոտավորապես 20 կմ դեպի քաղաքի հյուսիսային հատվածը։ Բոլոր միջազգային թռիչքները իրականացվում են այստեղից (Պրահայում չկա ուրիշ քաղաքացիական օդանավակայան)։

Օդանավակայանից դեպի հյուրանոց

Պրահայի օդանավակայանը գտնվում է քաղաքի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա։ AAA կարգի օդանավակայանի դեղին տաքսիները ձեզ կհասցնեն դեպի քաղաքի կենտրոն մոտավորապես 600 ՉԿ դիմաց։ Եթե դուք ժամանման սրահում օդանավակայանի տաքսիների ինֆորմացիոն բաժնում վճարում կատարեք, նրանք ձեզ կտրամադրեն անդորրագիր՝ վարորդին ներկայացնելու համար։ Որպես այլընտրանք կարող եք նաև օգտվել CEDAZ   միկրոավտոբուսների ծառայությունից, որոնք ամեն կես ժամը մեկ երթուղի են իրականցնում օդանավակայանից դեպի Náměstí Republiky և հակառակ ուղղությամբ։ Տոմսերի արժեքն է 150 չեխական կրոն, որոնք դուք կարող եք ձեռք բերել կամ վարորդի մոտից, կամ էլ ժամանման տերմինալի կրպակից, սակայն նախընտրելի տարբերակը  նախապես Պրահայի օդանավակայանի փոխադրամիջոցներից օգտվելն է, ինչը ձեզ համար առավել մատչելի կլինի։ Քաղաք հասնելու ամենամատչելի տարբերակը  հասարակական տրանսպորտն է, կարող եք նստել 119 ավտոբուսը, որը շարժվում է օդանավակայանից դեպի  Nádraží Veleslavín մետորյի կայարան մոտ 20 րոպեի ընթացքում։  Nádraží Veleslavín -ից դեպի քաղաքի կենտրոն չորսից-հինգ կանգառ է։ Ժամանման սրահի տեղեկատվական բաժնից, կամ էլ օդանավակայանի ավտոբուսների կանգառում մետաղադրամներով աշխատող ապարատից 32 կրոնի դիմաց կարող եք ձեռք բերել տրանսպորտի տոմս։

Պրահայի օդանավակայանի տերմինալները

Օդանավակայանի ժամանման և մեկնման սրահները տեղակայված են կողք-կողքի՝ միևնույն հարկում։

Տերմինալ 1 – Միջկոնտինենտալ թռիչքներ, որը ներառում է թռիչքներ դեպի Մեծ Բրիտանիա, իռլանդիա, Հյուսիսային Ամերիկա, Կանադա, Միջին Արևելք, Աֆրիկ և Ասիա։

Տերմինալ 2 –  թռիչքներ Եվրոպական միության Շենգենյան համաձայնագրի անդամ երկրների միջև և դեպի եվրոպական երկրներ։

Տերմինալ 3 – Չարտերային թռիչքներ, բեռնափոխադրումներ և մասնավոր թռիչքներ, պաշտոնական, պետական այցեր կամ նշանակալից իրադարձություններ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով