Pod Drahou 278, 289 11 Pečky, ok. Kolín +420 775 516 283, (+37493)960165-watsapp, viber, mesenger info@armczech.org

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ

Պրահան շատ հարմարավետ քաղաք է այն առումով, որ դուք շատ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել քաղաքում, օգտվելով Մետրոպոլիտենային մեծ ցանցից, ինչպես նաև տրամվայներից ու ավտոբուսներից։ Պրահայի հասարակական տրանսպորտից օգտվելիս դուք կհանդիպեք տոմսերի երեք տեսակների՝ անհատական տոմսեր, փոխանցվող տոմսեր և անցագրեր։ Տոմսերը կարող եք ձեռք բերել մետրոյի բոլոր կայարաններում տեղադրված տոմսերի հատուկ ապարատներից,  կամ լրագրավաճառներից։ Եթե դուք պլանավորում եք երկար ժամանակ մնալ Պրահայում, ապա կարող եք ձեռք բերել  24, 48 կամ 72 ժամվա համար նախատեսված տոմսեր։ Տոմսը պետք է անմիջապես վավերացվի  (դակվի) մետրոյի կայարան, տրամվայ կամ ավտոբուս մտնելիս, որով և կնշվի տոմսի վավերացման ժամանակահատվածի սկիզբը։ Այստեղ շատ հաճախ կարելի է հանդիպել թաքնված տեսուչների, իսկ զբոսաշրջիկներն այստեղ հայտնի թիրախ են, քանի որ տեղյակ չեն տոմսերի վավերացման անհրաժեշտության մասին։

Տուրիստական անցագրեր

1 օրվա համար 100 ՉԿ, երեխաներ (10-15 տարեկան) 50 ՉԿ

3 օրվա համար 330 ՉԿ (+ 1 երեխա 10-ից 15 անվճար)

5 օրվա համար 500 ՉԿ (+ 1 երեխա 10-ից 15 անվճար)

Պրահայի մետրոն ամենաարագ միջոցն է Պրահայով տեղաշարժվելու համար։ Այն շատ մաքուր է և հարմարավետ։ Մետրոն աշխատում է առավոտյան ժամը 5։00-ից մինչ երեկոյան ժամը 24։00, իսկ ուրբաթ և շաբաթ օրերին՝ մեկ ժամ ավելի երկար։ Աշխատանքային օրերի ծանրաբեռնված ժամերին գնացքները մեկնում են գրեթե ամեն 3 րոպեն մեկ, իսկ ոչ պիկ ժամերին 5-10 րոպե ինտերվալով։ Պրահայի մետրոպոլիտենի ցանցը բաղկացած է 3 գծից, որոնք նշվում են տառերով և միմյանցից տարբերվում են գույներով (Կանաչ գույն՝ գիծ A, Դեղին գույն՝ գիծ B, Կարմիր գույն՝ գիծ C)։

Պրահայի տրամվայները գուցե և մի փոքր ավելի դանդաղ փոխադրամիջոց է, սակայն փոխադրման հրաշալի տարբերակ է, քանի որ դուք ավելի լավ հնարավորություն կունենանք զմայլվել տեսարժան վայրերով։ Յուրաքանչյուր տրամվայի կանգառում տրվում է տրամվայի յուրաքանչյուր երթուղիի համար նախատեսված կանգառների ցուցակը և ժամանակացույցը (որը չափազանց ճշգրիտ է)։ Գիշերային երթևեկությունը ապահովվում է 51-ից 59 համարների տրամվայների կողմից 30 րոպե ինտերվալներով։ Գիշերային գծերի համար կենտրոնական հերթափոխի կայարանը Lazarská  կանգառն է։

Պրահայի ավտոբուսները՝ քանի որ Պրահայի մետրոն և տրամվայները շատ լավ են աշխատում, ավտոբուսներից օգտվողները այնքան էլ շատ չեն։ Պրահայի ավտոբուսային ծառայությունը ընդգրկում է հիմնականում քաղաքի ծայրամասային երթևեկությունը և կանոնավոր է։  Ավտոբուսներն աշխատում են ամեն օր ժամը 5։00-24։00։ Ավտոբուսի ուղեվարձը նույնպես մատչելի է։ Պրահայում կան նաև գիշերային ավտոբուսներ, որոնք սկսում են իրենց գործունեությունը, երբ  ցերեկային ավտոբուսները դադարում են աշխատանքը՝ կեսգիշերից մինչ առավոտյան ժամը 5։00, և աշխատում են 30 րոպե ինտերվալով։ Գիշերային ծառայություններն իրականացվում է 501-իվ 513 համարների ավտոբուսների կողմից։

Խորհուրդ՝ անպայման էքսկուրսիա վերցրեք ճոպանուղիով, այստեղ ձեր առջև կբացվեն հոյակապ տեսարաններ Petřín -ի բլուրից։ Այստեղ դուք կարող եք օգտագործել նաև Պրահայի տրանսպոտային տոմսերը։ Ճոպանուղին աշխատում է հետևյալ երթուղիներով՝ Újezd – Nebozízek — Petřín ։ Ճոպանուղիի աշխատանքային ժամերն են 9։00-23։30 (ապրիլ ամսից մինչև հոկտեմբեր) և 9։00-23։00 (նոյեմբեր ամսից մինչև մարտ), 10-15 րոպե աշխատանքային ինտերվալով։

Տաքսիներ՝ ցավոք սրտի Պրահայում տաքսիների վարորդները չափազանց բացասաբար են ազդում քաղաքի հեղինակության վրա, սակայն այստեղ այնքան հեշտ և հարմարավետ է օգտվել հասարակական տրանսպորտից, որ դուք կարող եք ուղակի մոռանալ տաքսիների գոյության մասին։ Տաքսիների վճարների հետ կապված հարցերը այստեղ կարագավորվում են քաղաքային իշխանությունների կողմից։ 2007 թ․ հունվարի 1-ից Պրահայում գործում է տաքսիների վճարների  հետևյալ համակարգը՝ հիմնական սակագին – 40 ՉԿ, յուրաքանչյուր կիլոմետրի համար 28 ՉԿ, և սպասելու յուրաքանչյուր րոպեի համար 6 ՉԿ։ Եթե ցանկանում եք գումար խնայել, ապա տաքսի պատվիրեք որևէ հայտնի ընկերությունից, ինչպիսիք են AAA Taxi կամ Prague Airport Transfer-ը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով